Շտապեցնում են

12/11/2011

Փարիզը եւ Բեռլինը եվրոգոտու ճգնաժամը հաղթահարելու բանակցություններում ամենաակտիվ մասնակիցներն են, եւ այդ ճակատում ցանկացած անկայունություն կարող է ավելի բարդացնել ինչպես Հունաստանի, այնպես էլ Իտալիայի դրությունը, որոնք կանգնած են հնարավոր դեֆոլտի եզրին: Հիշեցնենք, որ եթե մինչեւ դեկտեմբերի վերջը Բելգիայում չավարտվի հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի մշակումը եւ չներկայացվեն տնտեսության հակաճգնաժամային միջոցառումները, ապա 2012թ. Եվրահանձնաժողովը կարող է Բելգիային ենթարկել 708 մլն եվրո տուգանքի: Իսկ նախօրեին ԵՄ գործադիր իշխանության բարձրագույն մարմինը շտապեցրել է Բելգիայի կոալիցիոն կառավարությանը, որպեսզի վերջինս ձեւավորի երկրի նոր դաշնային կառավարությունը եւ հնարավորինս արագ ավարտի 2012թ. դաշնային բյուջեի նախագծի աշխատանքները: