Բնակարանային հարցերը լուծելու ընթացքում մարդը ենթարկվում է սթրեսի, ինչը կարող է նրա վաղաժամ ծերացման պատճառ դառնալ: Այս մասին տեղեկացնում է «The Daily Express»-ը: Գիտնականները հարցումներ են իրականացրել մի խումբ անձանց շրջանում: Արդյունքում, հարցվածների մոտ 2/3-րդը հայտարարել է, որ բնակության վայրի փոփոխության անհրաժեշտության պատճառով սկսել է իր իրական տարիքից 2 տարի մեծ երեւալ: Նկատվել են նաեւ կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են` մազաթափություն` դժգոհել են հարցվածների 10%-ը, կարճաժամկետ հիշողության կորուստ` 14%, սեռական հակումների նվազում` 19%, եւ վերջապես ծերանալու զգացողությունը 15 շաբաթում, որը միջին հաշվով ծախսվել է բնակարանի առուվաճառքի վրա: Դեպքերի 38%-ի դեպքում մարդիկ սթրեսի են ենթարկվել` անհանգստանալով` արդյո՞ք իրենց կտրամադրվի հիպոթեքային վարկ, 31%-ը` որակավորում չունեցող իրավաբանների պատճառով, եւ 11%-ը` վատ խորհրդատուների պատճառով:
Ընդ որում, այն մարդկանց մոտ, որոնց վրա ավելի ծանր են ազդել տեղափոխությունները, ծերացման ազդեցությունը կարող է հասնել մինչեւ 4 տարվա: «Երկար սթրեսների եւ տագնապների ժամանակահատվածները, որը զգում է մարդը բնակարանների առուվաճառքով զբաղվելիս, խիստ ազդում է առողջության վրա, որն էլ ուղեկցվում է դեպրեսիաներով, քաշի կորստով եւ վաղաժամ ծերացմամբ»,- մեկնաբանել է հոգեբան Գլեն Բիլսոնը: