Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Գերմանիայի թուրք ներգաղթյալները ի նշան բողոքի` ֆոտոխցիկների առջեւ սկսել են կոտրել ֆրանսիական մեքենաների ապակիները` հայտարարելով, թե պատրաստ են նաեւ այրել դրանք: Կայքերի հաղորդմամբ` նման դեպք տեղի է ունեցել նաեւ Թուրքիայի Այթափ քաղաքում, որտեղ, ինչպես պնդում են թուրքական լրատվամիջոցները, 4 երիտասարդ փորձել են ֆրանսիական մակնիշի …
կարդալ ավելինԸստ վրացական «Պիրվելի» գործակալության` Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, թե Վրաստանի օրինակը հաստատում է այն փաստը, որ կովկասյան ազգերին Ռուսաստանը պետք չէ: «Ինչպես Վրաստանը Ռուսաստանից տնտեսական առումով անկախացավ եւ Ռուսաստանը Վրաստանից ամեն ինչ գնում է, այնպես էլ կովկասյան ազգերը կարող են իրենց կյանքը եւ տնտեսությունը դասավորել առանց Ռուսաստանի միջամտության»,- ասել է Վաշաձեն:
կարդալ ավելինԱդրբեջանական «Ազադլըգ» թերթի փոխանցմամբ` Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան թուրք-ֆրանսիական լարված հարաբերությունների հետեւանքով հայտնվել է բարդ իրավիճակում: «Չնայած Սարկոզիի իշխանության գալուց հետո Բաքու-Փարիզ հարաբերություններում որոշակի սառնություն էր նկատվում, սակայն Ալիեւներին հաջողվեց շտկել իրավիճակը: Ադրբեջան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին Մեհրիբան Ալիեւային պարգեւատրեց Ֆրանսիայի բարձրագույն շքանշանով: Միաժամանակ Մեհրիբան Ալիեւան, Ադրբեջան-ԱՄՆ միջխորհրդարանական խմբավորումից դուրս գալով, գլխավորեց …
կարդալ ավելինՄեծ Բրիտանիայի բնակիչ, նախկին տնտեսագետ Բրենա Հայսոմը հայտարարել է, որ հայտնաբերել է յուրահատուկ դեղամիջոց, որը 15 րոպեի ընթացքում մարդուն ազատում է խումհարից: SNB News-ի հաղորդմամբ` նա իր հայտնագործությունն անվանել է «Blowfish»: Հայսոմի խոսքով` սա եզակի դեղամիջոց է, քանի որ այն պարունակում է 1000 միլիգրամ ասպիրին, 120 միլիգրամ կոֆեին, անտաքսիդ եւ այլ հավելումներ: Բրիտանացի բժիշկները հաստատել …
կարդալ ավելինՎրաստանում լույս տեսնող գրեթե բոլոր առաջատար թերթերը երեկ տպագրվել են մեկ կարգախոսով. անգլերեն եւ ռուսերեն լեզուներով հրատարակվող թերթերի առաջին էջում գրված է. «Նախագահ Սահակաշվիլի, մի սպանեք մամուլը»: Թերթերն այդկերպ իրենց մտահոգությունն են արտահայտում Վրաստանի քաղաքապետարանի այն որոշման դեմ, համաձայն որի` պետք է աճուրդներ անցկացնել առեւտրական այն կրպակների տարածքում, որտեղ հաճախ թերթեր են վաճառվում: Նշենք, որ …
կարդալ ավելինԴեկտեմբերի 10-ին եւ 11-ին Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներով` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի վարկանիշը նոյեմբեր ամսվա համեմատ նվազել էր 10 տոկոսով (այժմ` 41 տոկոս է): Վ.Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով` Պուտինի վարկանիշի անկումը պայմանավորված է «նախընտրական եւ հետընտրական էմոցիոնալ ֆոնով»: «Եթե վերանանք էմոցիաներից, ապա ակնհայտ է, որ ներկա իրավիճակն ավելի շուտ դրական …
կարդալ ավելինՎրաստան այցելած Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինը երեկ հանդիպել է վրացական ընդդիմության առաջնորդների հետ: Հանդիպման ժամանակ Ռուբինը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել վրացական քաղաքական դաշտում ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ի հայտ գալու հարցի վերաբերյալ: Վրաստանի «Հանրապետական» կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլիի խոսքով, հանդիպման ժամանակ Ռուբինը «կարեւոր իրադարձություն» է որակել քաղաքական բեմում Իվանիշվիլիի հայտնվելը: …
կարդալ ավելինՌԴ աշխարհաքաղաքական ակադեմիայի փորձագետ, ՌԴ նախագահի թեկնածու Լեոնիդ Իվաշովի ներկայացուցիչ Արայիկ Սարգսյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ եթե իրենց թույլ տան մասնակցել մարտի 4-ին կայանալիք ընտրություններին, ապա Լ. Իվաշովը երկրորդ փուլ անցնելու մեծ հնարավորություններ ունի: Ա. Սարգսյանի խոսքով` Ռուսաստանում հեղափոխության դեպքում, մեր տարածաշրջանում եւս տեղի կունենան հեղափոխություններ, քանի որ, ըստ նրա` «տարածաշրջանի իշխանությունները «սնվում» են …
կարդալ ավելինԵրեկ Եվրախորհրդարանն ընդունել է մի բանաձեւ, որով կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին` չեղյալ հայտարարել դեկտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, եւ նոր, ազատ ընտրություններ անցկացնել: Նույն բանաձեւով Եվրախորհրդարանի պատգամավորները ՌԴ իշխանություններին կոչ են անում նաեւ մինչեւ նոր ընտրությունների անցկացումը գրանցել ընդդիմադիր կուսակցություններին եւ հետաքննել դեկտեմբերի 4-ի ընտրախախտումների մասին բոլոր հայտարարությունները: Եվրախորհրդարանն առաջարկել է ԵՄ ղեկավարությանը, նշված …
կարդալ ավելինԲաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի հետագա դիվանագիտական ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: Ըստ «Ազատության»` նրա հետագա պաշտոնավարման մասին Վաշինգտոնից իրարամերժ տեղեկություններ են ստացվում: Մեկ տարի առաջ, երբ նոր գումարման Կոնգրեսը դեռ չէր սկսել իր աշխատանքը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարողացավ հաղթահարել Բրայզայի նշանակման 18 ամիս տեւած արգելքն ու առանց Սենատի հաստատման` նրան նշանակեց դեսպանի պաշտոնում: …
կարդալ ավելինԽմբագրության կողմից: Պետք է խոստովանենք, որ ամերիկյան դեմոկրատների խաղադրույքը, թե հնարավոր է սոցիալական ցանցերի ու շփման ժամանակակից այլ միջոցների օգնությամբ մարդկանց զանգվածայնորեն ներգրավել քաղաքական գործընթացների մեջ, իսկապես արդարացնում է իրեն: Գլոբալ հարթակը ստեղծվում է մեր աչքի առաջ, սակայն ամենեւին էլ ոչ բոլոր հասարակություններին է հաջողվում գլուխ հանել իրենց գլխին հանկարծակի «թափված» ժողովրդավարությունից: Շատ փորձագետներ միամտաբար …
կարդալ ավելին«Նեզավիսիմայա գազետայի» փոխանցմամբ` ամենահաճախ տրվող հարցերը, որոնց Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը պետք է պատասխանի այսօր` դեկտեմբերի 15-ին, ուղիղ եթերում, սոցիալական ուղղվածության են: Հարցերի մեջ առաջատար է նաեւ Մոսկվայում եւ ՌԴ այլ քաղաքներում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի վերաբերյալ Պուտինի դիրքորոշմանը վերաբերող հարցը: Բացի այդ, ռուսաստանցիներին հետաքրքրում է, թե օրենսդրորեն կխստացվի՞ պատասխանատվությունը մարդկանց ընտրելու իրավունքը …
կարդալ ավելինՎրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն հերքել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի այն հայտարարությունը, թե Թբիլիսին գրոհայիններ է պատրաստում Ռուսաստանում պայթյուններ իրականացնելու համար: «Ռուսական իշխանությունները հերթական անգամ անհիմն մեղադրանքներ են հնչեցնում Վրաստանի հասցեին: Երեւի այդ մեղադրանքներն անհրաժեշտ են Ռուսաստանի ներքին խնդիրները քողարկելու համար»,- ասել է նա: Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը ՌԴ ԱԽ քարտուղարը հայտարարել …
կարդալ ավելինԹուրքական «Hurriyet»-ի փոխանցմամբ` Թուրքիայի խորհրդարանում Պաշտպանության նախարարության բյուջեի քննարկումների ժամանակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սըրրը Սաքըքը հայտարարել է, թե` պետությունը` թողնելով գեներալներին առանց վերահսկողության, թույլ է տալիս, որ նրանք «Մեծ մուրճ» կամ «Էրգենեկոնի» նման կառույցների միջոցով փորձեն պետական հեղաշրջում իրականացնել: «Գեներալները ծառայությունը թողնելուց հետո ստանում են տարեկան 600-700.000 լիրա (մոտ 400.000 դոլար), իսկ …
կարդալ ավելինԿիեւի Պեչորսկի շրջանի դատարանը երեկ կարճել է հետաքննող լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանությանն առնչություն ունենալու մեղադրանքով Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի դեմ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ Գոնգաձեին առեւանգել էին 2000թ. սեպտեմբերին, այնուհետեւ նրա գլխատված դիակը հայտնաբերվել էր Կիեւին մերձակա անտառում: Լրագրողն իր հրապարակումներում անդրադառնում էր իշխանության բարձր օղակներում առկա կոռուպցիային եւ հայտնի էր որպես այն …
կարդալ ավելին«Ինտերֆաքսի» փոխանցմամբ` երեկ Կիեւի վերաքննիչ դատարանը ծանրակշիռ հիմքեր չի գտել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին կալանքից ազատ արձակելու համար եւ չի բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը:
կարդալ ավելինՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից նորընտիր խորհրդարանում, սակայն շարունակելու է ղեկավարել «Եդինայա Ռոսիա» կուսակցության Գերագույն խորհուրդը: Գրիզլովը հայտարարել է, որ չնայած օրենքը որեւէ սահմանափակում չի մտցնում, սակայն ինքը սխալ է համարում երկու ժամկետից ավելի զբաղեցնել նույն պաշտոնը:
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղար Հիլարի Ռոդհեմ Քլինթոն Պատկերացրեք կին արարածին: Կինը կարող է ապրել աշխարհի ցանկացած վայրում, կարող է ներկայացնել ցանկացած սոցիալ-տնտեսական խումբ, լինել ցանկացած ազգային պատկանելության կամ ցանկացած դավանանքի տեր: Սովորական օրերին կինն իր աշխատանքը սկսում է լույսը դեռ չբացված: Կինը 8-12 ժամ աշխատում է խանութում, հողամասում, գործարանում կամ մեկ ուրիշի տանը` ստանալով ոչ բարձր աշխատավարձ, …
կարդալ ավելինՌուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը «Վեդոմոստիին» տված հարցազրույցում խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանում կայացած դեկտեմբերի 4-ի խորհրդարանական ընտրությունները` նշելով, որ երկրում անհրաժեշտ է նոր ազատական ուղղվածության կուսակցություն ստեղծել: «Ես պատրաստ եմ օժանդակել այդ գործընթացին: Կասկած չկա, որ մոտ ապագայում այն կմեկնարկի»,- ասել է Կուդրինը, ում, հիշեցնենք, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պաշտոնանկ էր արել երեք …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խորմոզգան գավառի խիտ բնակեցված Գավբենդա բնակավայրում: Իսկ դեկտեմբերի 8-ի գիշերը ժամը 23:52-ին 4.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վանում եւ շրջակա բնակավայրերում: Զոհերի եւ վիրավորների մասին դեռեւս տվյալներ չեն հաղորդվել:
կարդալ ավելին