Արդարացրել է նախկին նախագահին

15/12/2011

Կիեւի Պեչորսկի շրջանի դատարանը երեկ կարճել է հետաքննող լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանությանն առնչություն ունենալու մեղադրանքով Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի դեմ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ Գոնգաձեին առեւանգել էին 2000թ. սեպտեմբերին, այնուհետեւ նրա գլխատված դիակը հայտնաբերվել էր Կիեւին մերձակա անտառում: Լրագրողն իր հրապարակումներում անդրադառնում էր իշխանության բարձր օղակներում առկա կոռուպցիային եւ հայտնի էր որպես այն ժամանակվա նախագահ Կուչմայի քննադատ: