Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Գերմանիայի թուրք ներգաղթյալները ի նշան բողոքի` ֆոտոխցիկների առջեւ սկսել են կոտրել ֆրանսիական մեքենաների ապակիները` հայտարարելով, թե պատրաստ են նաեւ այրել դրանք: Կայքերի հաղորդմամբ` նման դեպք տեղի է ունեցել նաեւ Թուրքիայի Այթափ քաղաքում, որտեղ, ինչպես պնդում են թուրքական լրատվամիջոցները, 4 երիտասարդ փորձել են ֆրանսիական մակնիշի 4 մեքենա այրել, սակայն Ոստիկանությանը հաջողվել է երիտասարդներին համոզել հրաժարվել այդ քայլից: