Երկրաշարժ Իրանում եւ Թուրքիայում

09/12/2011

Երեկ առավոտյան 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խորմոզգան գավառի խիտ բնակեցված Գավբենդա բնակավայրում: Իսկ դեկտեմբերի 8-ի գիշերը ժամը 23:52-ին 4.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վանում եւ շրջակա բնակավայրերում: Զոհերի եւ վիրավորների մասին դեռեւս տվյալներ չեն հաղորդվել: