Վրաստանում լույս տեսնող գրեթե բոլոր առաջատար թերթերը երեկ տպագրվել են մեկ կարգախոսով. անգլերեն եւ ռուսերեն լեզուներով հրատարակվող թերթերի առաջին էջում գրված է. «Նախագահ Սահակաշվիլի, մի սպանեք մամուլը»: Թերթերն այդկերպ իրենց մտահոգությունն են արտահայտում Վրաստանի քաղաքապետարանի այն որոշման դեմ, համաձայն որի` պետք է աճուրդներ անցկացնել առեւտրական այն կրպակների տարածքում, որտեղ հաճախ թերթեր են վաճառվում: Նշենք, որ ըստ քաղաքապետարանի որոշման` աճուրդները տեղի են ունենալու դեկտեմբերի 28-ին եւ հունվարի 4-ին: Ըստ պարբերականների` արդեն իսկ հանվել են կրպակները, եւ քաղաքում այլեւս հնարավոր չէ թերթ գնել: ԶԼՄ-ների հաղորդմամբ` հայտամրցույթի օրենքներով, բնավ էլ պարտադիր չէ, որ այդ տեղերում կրկին թերթերի կրպակներ դրվեն, այնտեղ կարող են լինել մթերային կրպակներ, «Ֆասթ-ֆուդի» վաճառակետեր եւ այլն: