Պայքար խումհարի դեմ

20/12/2011

Մեծ Բրիտանիայի բնակիչ, նախկին տնտեսագետ Բրենա Հայսոմը հայտարարել է, որ հայտնաբերել է յուրահատուկ դեղամիջոց, որը 15 րոպեի ընթացքում մարդուն ազատում է խումհարից: SNB News-ի հաղորդմամբ` նա իր հայտնագործությունն անվանել է «Blowfish»: Հայսոմի խոսքով` սա եզակի դեղամիջոց է, քանի որ այն պարունակում է 1000 միլիգրամ ասպիրին, 120 միլիգրամ կոֆեին, անտաքսիդ եւ այլ հավելումներ:

Բրիտանացի բժիշկները հաստատել են, որ Հայսոմի հայտնաբերած դեղամիջոցն իսկապես ծառայում է իր նպատակին ու չի պարունակում որեւէ վտանգավոր տարր: Նշենք, որ «Blowfish» դեղամիջոցն արդեն իսկ լայն տարածում է գտել Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում, իսկ որոշ ժամանակ անց կհանվի միջազգային շուկա: