ՌԴ աշխարհաքաղաքական ակադեմիայի փորձագետ, ՌԴ նախագահի թեկնածու Լեոնիդ Իվաշովի ներկայացուցիչ Արայիկ Սարգսյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ եթե իրենց թույլ տան մասնակցել մարտի 4-ին կայանալիք ընտրություններին, ապա Լ. Իվաշովը երկրորդ փուլ անցնելու մեծ հնարավորություններ ունի: Ա. Սարգսյանի խոսքով` Ռուսաստանում հեղափոխության դեպքում, մեր տարածաշրջանում եւս տեղի կունենան հեղափոխություններ, քանի որ, ըստ նրա` «տարածաշրջանի իշխանությունները «սնվում» են Մոսկվայից»: «Սցենարներ կան պատերազմներ սկսելու Իրանում, Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում կամ Միջինարեւելյան այլ երկրներում` ուշադրությունը հենց ընտրություններից եւ դրանց արդյունքից շեղելու համար»,- երեկ հայտարարել է փորձագետը: Նաեւ հավելել է, թե մարտի 4-ին ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրություններից հետո կլինի այլ Ռուսաստան, որտեղ պաշտպանված կլինեն մարդու իրավունքները: «Ռուս մուժիկը հարբեցող չի, նա արդարության է ձգտում: Արդարության համար պայքարող մարդիկ էին հավաքվել Բոլոտնայա հրապարակում»,- ասել է Ա. Սարգսյանը: