Ամերիկյան The Daily Beast պարբերականը կազմել է աշխարհի 20 կոռումպացված երկրների վարկանիշային աղյուսակը, որում հաշվի են առնվել քաղաքացիների եւ մամուլի ազատությունը, քաղաքական իրավունքների ապահովման ընդլայնման հնարավորությունը, բիզնես վարելու դյուրինությունը, եւ այլն: Ուսումնասիրվել են ավելի քան 150 երկրներ` 2011թ. Transparency International կազմակերպության կողմից ձեւավորած կոռուպցիայի ընկալման ինդեքսի հիման վրա: Վարկանիշային աղյուսակի առաջին տեղն է զբաղեցրել Ուզբեկստանը` …
կարդալ ավելին2011թ. Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 2 միլիարդ 828 միլիոն դոլար` 910 միլիոնով ավելի, քան 2010 թվականին: Նախորդ տարի ադրբեջանական արտահանումը դեպի Ռուսաստան կազմել է 1,2 մլրդ դոլար, ինչը կազմել է ադրբեջանական ողջ արտահանման 4.47 տոկոսը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանից ադրբեջանական ներկրումը կազմել է 1,7 մլրդ դոլար, ինչը կազմել է ադրբեջանական ողջ ներկրման 16.82 …
կարդալ ավելինԵրեկ գրեթե միեւնույն ժամին ահաբեկչական հարձակման փորձեր են կատարվել Վրաստանում եւ Հնդկաստանում Իսրայելի դեսպանատների վրա: Թբիլիսիում Իսրայելի դեսպանատան նկատմամբ ծրագրված ահաբեկչական փորձը հաջողվել է կանխել: Վրացական իրավապահները վնասազերծել են Վրաստանում Իսրայելի դեսպանի մեքենայի տակ ամրացված նռնակը, որը հայտնաբերել էր դեսպան Իցխակ Հերբերտի վարորդ, ազգությամբ հայ Ռոման Խաչատրյանը: Գրեթե նույն սցենարով ահաբեկչությունը Դելիում կանխել չի հաջողվել: …
կարդալ ավելինՀունաստանի խորհրդարանն ընդունել է մի օրինագիծ, որով կառավարությանը պարտավորեցնում է անցնել ծախսումների խիստ խնայողական ռեժիմի: Դա անհրաժեշտ նախապայման էր, որպեսզի Հունաստանը կարողանա խուսափել սնանկ ճանաչվելու հեռանկարից` ստանալով 130 միլիարդ եվրոյի չափով հերթական ֆինանսական օգնությունը Եվրամիությունից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից: Օրինագիծը նախատեսում է բյուջետային միջոցներից վճարվող աշխատավարձերի ու աշխատատեղերի զգալի կրճատումներ: Մինչ Հունաստանի խորհրդարանն ընդունում էր …
կարդալ ավելինՌԴ նախագահի մարտի 4-ին կայանալիք ընտրություններին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում դիտորդական խմբի կազմում ընդգրկված են նաեւ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչները` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, նրանք դիտորդական առաքելություն կիրականացնեն համապատասխանաբար Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում: Կարելի է պատկերացնել, թե ինչպես են Շարմազանովն ու …
կարդալ ավելինԵրեկ Վրաստանը փակել է Ռուսաստանի սահմանին գտնվող «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը: Պատճառն առատ ձյունն է եւ ձնահյուսերի վտանգը: Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտն աշխատում է շուրջօրյա ռեժիմով, սակայն օդերեւութաբանները կանխատեսում են, որ Վրաստանում ձյուն կտեղա նաեւ առաջիկա 3 օրերին: Հիշեցնենք, որ վերջին անգամ Վերին Լարսը փակվել է փետրվարի 1-4-ն ընկած ժամանակահատվածում:
կարդալ ավելինՆյու Յորքի իշխանությունները որոշել են հատուկ ֆինանսական աջակցություն ցուցաբերել քաղաքում ապրող ավելի քան 22 հազար մուրացկանի: «Նյու Յորքի հազարավոր բնակիչներ հայտնվելով բանտերում, տարիներ շարունակ ստիպված են եղել պաշտպանել իրենց իրավունքները»,- ասել է թափառաշրջիկների դատապաշտպանը: 1964թ.-ին Նյու Յորքում ընդունված օրենքի համաձայն` անօթեւաններին արգելվում էր թափառաշրջիկությամբ զբաղվել: Ավելի ուշ այդ օրենքը համարվել էր մարդու իրավունքների խախտում: Չնայած …
կարդալ ավելին«Պուտինյան համակարգը կործանման օբյեկտ է»,- խոսելով Ռուսաստանում քաղաքական դրության եւ ներկայիս իշխանական համակարգի մասին, նման հայտարարություն է արել ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը «ԺՏՋՊՖ» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա հիշեցրել է, որ արդեն երկրորդ «Հանուն արդար ընտրությունների» հանրահավաքի ժամանակ ցուցարարները ՌԴ նախագահի պաշտոնի թեկնածուներից պահանջում էին իշխանության գալու դեպքում ցրել Պետդուման: «Եթե դա չարվի, …
կարդալ ավելինԲոննի միջազգային փոխարկման կենտրոնի (BICC) կողմից պատրաստված Միլիտարիզացման գլոբալ ինդեքսի (GMI) վարկանիշում Ադրբեջանն ընդգրկվել է աշխարհի ամենառազմականացված 20 երկրների թվում: Ըստ հետազոտության արդյունքների, 1000 հնարավոր միավորներից Ադրբեջանը ստացել է 756.54 միավոր` զբաղեցնելով 15-րդ տեղը (Բահրեյնի ու Բելառուսի միջեւ): Այդ վարկանիշը ձեւավորվում է մի շարք առանցքային ցուցանիշների հիման վրա. երկրի ՀՆԱ-ի ու առողջապահական ծախսերի հետ ռազմական …
կարդալ ավելին«Ես արժանի եմ երկրորդ ժամկետով պաշտոնավարման, սակայն մենք դեռ չենք ավարտել աշխատանքը,- կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` ավելացնելով,- Մենք պետք է խթանենք ամերիկյան արտադրությունը, որպեսզի մեր բոլոր արտադրողները աճեն եւ վաճառեն իրենց արտադրանքն արտասահմանում: Մենք պետք է առաջ տանենք ամերիկյան էներգետիկան, ոչ միայն նավթն ու գազը, այլեւ մաքուր էներգետիկան»: Օբաման իր վարչակազմի …
կարդալ ավելինԱդրբեջանական բանակի` Աղդամի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ծառայողական զենքից արձակված կրակոցից զոհվել է 20-ամյա զինվոր Ամիրասլան Ամիրասլանովը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել զինծառայողի` զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով: Փաստի կապակցությամբ քննություն է իրականացվում։
կարդալ ավելինՌԴ վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը չի բացառել մարտին երկրում անցկացվելիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: «Ես հասկանում եմ, որ երկրորդ փուլը հնարավոր է` համաձայն ներկայիս օրենսդրության»,- ասել է Պուտինն ընտրությունների ռուսաստանցի դիտորդների երեկ կայացած հանդիպման ժամանակ: «Ես հասկանում եմ նաեւ, եւ կարծում եմ` դուք էլ, որ երկրորդ փուլը անխուսափելիորեն կապված կլինի պայքարի, քաղաքական իրավիճակի ապակայունացման …
կարդալ ավելին«Թուրքիան ցանկանում է 2023 թվականի դրությամբ ունենալ աշխարհի 10 խոշորագույն տնտեսություններից մեկը: Միեւնույն ժամանակ, մեր նպատակներից մեկը աշխարհի 10 ֆինանսական խոշոր կենտրոնների թվում Ստամբուլի ընդգրկումն է: Դրանք լիովին հասանելի նպատակներ են»,- նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը` խոսելով 2023 թվականին Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին իր երկրի համար ցանկալի նպատակների մասին: Նշենք, որ ներկայումս Թուրքիան …
կարդալ ավելինԱդրբեջանի իշխանությունները որոշել են նոր քաղաք կառուցել Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա: «Khazar Islands» անվանումով այդ քաղաքի շինարարության վրա Ադրբեջանի կառավարությունը ծախսելու է 100 միլիարդ դոլար: Քաղաքն ունենալու է մեկ միլիոն բնակիչ եւ, ըստ ադրբեջանական իշխանությունների, փորձելու է մրցել, առաջին հերթին, Դուբայի հետ: Մասնավորապես, ըստ նախագծի, «Khazar Islands»-ում կառուցվելու է աշխարհի ամենաբարձր երկնաքերը, շուրջ 150-կիլոմետրանոց …
կարդալ ավելին«ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախագահներ Միխայիլ Սահակաշվիլին եւ Բարաք Օբաման հունվարի 30-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ մանրամասն քննարկել են Ռուսաստանի հետ կապված հարցերը»,- այդ մասին երեկ հայտարարել է Վրաստանի Անվտանգության խորհրդի նախագահ Գեորգի Բոկերիան: «Իհարկե, մանրամասն դիտարկվել են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հնարավոր չէ դրանից խուսափել այն իրավիճակում, որում գտնվում է Վրաստանը, եւ ԱՄՆ-ի կողմից Վրաստանին տրամադրվող …
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ոչ մի կերպ չի կարողացել երեքշաբթի օրը զանգահարել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովին, սակայն երկու երկրների ԱԳՆ փոխնախարարները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները: «Քլինթոնին չի հաջողվել կապվել Լավրովի հետ: Սակայն ես կարող եմ ասել, …
կարդալ ավելինՎրաստանի խորհրդարանը հաստատել է Ընտրական օրենսդրության բարեփոխումները այս տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, սակայն ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ բարեփոխումներն անտեսում են միջազգային հանրության կարեւոր հանձնարարականները, որոնք կենսական նշանակություն ունեն ժողովրդավարության զարգացման համար: Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպական Միությունը, ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն կոչ էին անում Վրաստանին Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնել` քաղաքական դաշտը կարգավորելու նպատակով, իսկ ՆԱՏՕ-ի …
կարդալ ավելինԹուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն առաջին անգամ Twitter-ում թուրքերենով է պատասխանել քաղաքացիների հարցերին: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Hurriyet» թերթը` Ֆրենսիս Ռիկարդոնեն մոտ մեկ ժամ պատասխանել է Թուրքիայի քաղաքացիների հարցերին, որի ընթացքում պատասխանել է նաեւ Հայոց ցեղասպանության հետ կապված Օբամայի` ապրիլի 24-ի ելույթին: «Չե՞ք մտածում, որ մոտեցող ընտրությունների պատճառով նախագահ Օբաման ապրիլի 24-ին կարտասանի «ցեղասպանություն» բառը» …
կարդալ ավելինAPPA գործակալության փոխանցմամբ` երեկ Ադրբեջանում` Գազիմամեդ-Ղազախ գազատարի 118-րդ կմ-ի վրա` Գոյչայի շրջանի Կարայազի գյուղի տարածքում գազատար է պայթել, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել: Պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: Ամբողջությամբ դադարեցվել է գազի մատակարարումը դեպի Գոյչայի, Ագդաշի, Ուջարի շրջաններ:
կարդալ ավելին«Forbes» ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի արքաները» ամենամյա վարկանշային աղյուսակը, որի ներքո ներկայացվում են Ռուսաստանի առեւտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի առաջատար 30 գործարարները եւ նրանց գործունեության մասին որոշ մանրամասներ: Առաջին եւ երկրորդ տեղերում գտնվող ընկերություններն էլ պատկանում են ադրբեջանական ծագումով գործարարների: Նախորդ տարվա առաջատար` «Կռոկուս» ընկերության սեփականատեր Արաս Աղալարովն իր տեղը զիջել …
կարդալ ավելին