Թուրքերենով

02/02/2012

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն առաջին անգամ Twitter-ում թուրքերենով է պատասխանել քաղաքացիների հարցերին: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Hurriyet» թերթը` Ֆրենսիս Ռիկարդոնեն մոտ մեկ ժամ պատասխանել է Թուրքիայի քաղաքացիների հարցերին, որի ընթացքում պատասխանել է նաեւ Հայոց ցեղասպանության հետ կապված Օբամայի` ապրիլի 24-ի ելույթին: «Չե՞ք մտածում, որ մոտեցող ընտրությունների պատճառով նախագահ Օբաման ապրիլի 24-ին կարտասանի «ցեղասպանություն» բառը» հարցին ի պատասխան` Անկարայում ԱՄՆ դեսպանը նշել է, թե ինքը չի կարող իմանալ, թե Օբաման ապրիլի 24-ին ինչ կասի: «Սակայն, ինչպես ավելի վաղ ասել է նախագահ Օբաման, հայ եւ թուրք ժողովուրդները պետք է հաշվի առնեն անցյալի իրականությունը եւ առաջ շարժվեն։ Անհրաժեշտ է շփում: Երկու կողմերի պատմաբաննները պետք է հանդիպեն»,- գրել է Ռիկարդոնեն: