Առեւտուրն աճել է

14/02/2012

2011թ. Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 2 միլիարդ 828 միլիոն դոլար` 910 միլիոնով ավելի, քան 2010 թվականին:

Նախորդ տարի ադրբեջանական արտահանումը դեպի Ռուսաստան կազմել է 1,2 մլրդ դոլար, ինչը կազմել է ադրբեջանական ողջ արտահանման 4.47 տոկոսը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանից ադրբեջանական ներկրումը կազմել է 1,7 մլրդ դոլար, ինչը կազմել է ադրբեջանական ողջ ներկրման 16.82 տոկոսը: Ապրանքաշրջանառության բացասական սալդոն կազմել է 453 միլիոն դոլար: