Ամերիկյան The Daily Beast պարբերականը կազմել է աշխարհի 20 կոռումպացված երկրների վարկանիշային աղյուսակը, որում հաշվի են առնվել քաղաքացիների եւ մամուլի ազատությունը, քաղաքական իրավունքների ապահովման ընդլայնման հնարավորությունը, բիզնես վարելու դյուրինությունը, եւ այլն: Ուսումնասիրվել են ավելի քան 150 երկրներ` 2011թ. Transparency International կազմակերպության կողմից ձեւավորած կոռուպցիայի ընկալման ինդեքսի հիման վրա: Վարկանիշային աղյուսակի առաջին տեղն է զբաղեցրել Ուզբեկստանը` հավաքելով 89.6 բացասական միավոր 100 բալանոց սանդղակում: Երկրորդ տեղում է Էրիթրեան, եռյակը եզրափակում է Լաոսը: Նախկին ԽՍՀՄ երկրներից ցուցակում հայտնվել է նաեւ Բելառուսը, որը 83 բալով վեցերորդ տեղում է: Հայաստանի անունը բացակայում է վարկանիշային աղյուսակում: