ՌԴ վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը չի բացառել մարտին երկրում անցկացվելիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: «Ես հասկանում եմ, որ երկրորդ փուլը հնարավոր է` համաձայն ներկայիս օրենսդրության»,- ասել է Պուտինն ընտրությունների ռուսաստանցի դիտորդների երեկ կայացած հանդիպման ժամանակ: «Ես հասկանում եմ նաեւ, եւ կարծում եմ` դուք էլ, որ երկրորդ փուլը անխուսափելիորեն կապված կլինի պայքարի, քաղաքական իրավիճակի ապակայունացման հետ: Սակայն վախենալու ոչինչ չկա: Ես պատրաստ եմ դրան` աշխատել երկրորդ փուլում, եթե կարիքը լինի»,- ռուսաստանյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ` նշել է վարչապետը: