15 մլն դոլար` մուրացկաններին

09/02/2012

Նյու Յորքի իշխանությունները որոշել են հատուկ ֆինանսական աջակցություն ցուցաբերել քաղաքում ապրող ավելի քան 22 հազար մուրացկանի: «Նյու Յորքի հազարավոր բնակիչներ հայտնվելով բանտերում, տարիներ շարունակ ստիպված են եղել պաշտպանել իրենց իրավունքները»,- ասել է թափառաշրջիկների դատապաշտպանը: 1964թ.-ին Նյու Յորքում ընդունված օրենքի համաձայն` անօթեւաններին արգելվում էր թափառաշրջիկությամբ զբաղվել: Ավելի ուշ այդ օրենքը համարվել էր մարդու իրավունքների խախտում: Չնայած դրան, քաղաքային ոստիկանությունը մի քանի տարվա ընթացքում ավելի քան 1000 անօթեւանի է ձերբակալել: Նոր օրենքի համաձայն` նրանցից յուրաքանչյուրին կտրվի 1-10 հազար դոլար փոխհատուցում: Ընդհանուր առմամբ, մուրացկաններին հատկացվելիք գումարը կկազմի շուրջ 15 մլն դոլար: