«Ես արժանի եմ երկրորդ ժամկետով պաշտոնավարման, սակայն մենք դեռ չենք ավարտել աշխատանքը,- կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` ավելացնելով,- Մենք պետք է խթանենք ամերիկյան արտադրությունը, որպեսզի մեր բոլոր արտադրողները աճեն եւ վաճառեն իրենց արտադրանքն արտասահմանում: Մենք պետք է առաջ տանենք ամերիկյան էներգետիկան, ոչ միայն նավթն ու գազը, այլեւ մաքուր էներգետիկան»: Օբաման իր վարչակազմի արժանիքների շարքում առանձնացրել է այն, որ այժմ ԱՄՆ-ում ամեն ամիս ստեղծվում է ավելի քան 250 հազար աշխատատեղ, ինչը 2005 թ. հետո ամենաբարձր ցուցանիշն է: