աշխարհ

Վովան արդեն երգում է

12.04.2012

Վլադիմիր Պուտինը ապրիլի 10-ին աշխատանքային այցով գտնվել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ այցելել է Անդրեյ Միրոնովի անվան թատրոն: Ինչպես հաղորդել է RBC-ն, Ռուսաստանի նորընտիր նախագահը սրահներից մեկում նկատելով դաշնամուր` չի դիմացել եւ սկսել է նվագել «Քաղաքն ազատ Նեւայի վրա» երաժշտությունից մի հատված: «Այն լարած չէ»,- թողնելով դաշնամուրը` ասել է Պուտինը: Պուտինը մի քանի անգամ հայտնվել է …

կարդալ ավելին

Գերեզմանների հարցով

12.04.2012

Վրաստանը Շվեյցարիայի միջոցով պաշտոնապես նոտա է հղել Ռուսաստանին` կապված այդ երկրում գտնվող վրաց Բագրատունիների գերեզմանոցի ոչնչացման հետ: Վրացական կողմը դիմել է նաեւ միջազգային կառույցներին` իրազեկելով վրաց Բագրատունիների գերեզմանոցի ոչնչացման մասին: Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Խաթունա Օչիախուրին հայտարարել է. «Նրանք ոչնչացրել են մեր մշակութային ժառանգությունը, քանի որ այդ գերեզմանոցը հանդիսանում էր մշակութային ժառանգությունը: Մենք, բնականաբար, այդ …

կարդալ ավելին

Swarovski-ներ` փողոցներում

12.04.2012

Շվեյցարիայում ճանապարհային նշանները զարդարել են Swarovski բյուրեղներով: Այդ որոշումը բացատրվում է ոչ թե ցուցադրական ճոխության նկատմամբ շվեյցարացիների սիրով, այլ այն հանգամանքով, որ քարերի շողարձակումը կոչված է կանխելու ճանապարհատրանսպորտային պատահարները, հատկապես` օրվա գիշերային ժամերին ու անձրեւի ժամանակ: 2011թ. վիճակագրության համաձայն` Շվեյցարիայում հետիոտնի համար նախատեսված անցումներից միան 45-ն է համապատասխանում ընդունված չափանիշներին: Դեկտեմբերին հետիոտնի անցումների ՃՏՊ-ներից տուժել …

կարդալ ավելին

Մոսկվայում է

10.04.2012

Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը երեկ ժամանել է Մոսկվա: Ապրիլի 10-ին նախատեսված են բանակցություններ նրա եւ նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի միջեւ: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` Մուալեմը Լավրովին կտեղեկացնի Դամասկոսի կողմից ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի` հակամարտության խաղաղ կարգավորման «6 կետերի» կատարման մասին: Հիշեցնենք, որ այսօր լրանում է վերջնաժամկետը, ըստ որի` Սիրիայի կառավարությունը պետք է …

կարդալ ավելին

Անձամբ է դիմավորել

10.04.2012

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեկ Լարսի անցակետում անձամբ է դիմավորել Ռուսաստանից իր երկիր ժամանող հյուրերին: Հիշեցնենք, որ մարտին Թբիլիսին միակողմանիորեն վերացրել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը, եւ ռուսաստանցիներից Վրաստան մուտք գործելու ու երկրի տարածքում 90 օր մնալու համար վիզա չի պահանջվում: Սահակաշվիլին իր այդ որոշումը որակել է «քայլ` ռուս ժողովրդին ընդառաջ»:

կարդալ ավելին

Նոր կուսակցություն է ստեղծելու

10.04.2012

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը եւ նրա կողմնակիցները պատրաստվում են քննարկել սոցիալ-դեմոկրատական կուսակցության ստեղծման կազմակերպչական հարցերը: ««Գորբաչով-հիմնադրամում» ստացվում են նոր սոցիալ-դեմոկրատական կուսակցություն ստեղծելու գաղափարը սատարող նամակներ: Մենք նախատեսում ենք ապրիլի 17-ին հանդիպում ունենալ, որտեղ կքննարկվի կազմակերպության համապատասխան հանձնաժողովի ստեղծման հարցը»,- երեկ այս մասին «Ինտերֆաքսին» ասել է Գորբաչովը: Նաեւ հավելել է. «Ես պատրաստ եմ լրջորեն անցնել …

կարդալ ավելին

Տխուր պատկեր

03.04.2012

Համաշխարհային առողջապահական կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն` ալկոհոլի պատճառով կանանց մահացության դեպքերով Եվրամիությունում առաջին տեղը զբաղեցնում է Ռումինիան: Իսկ երկրորդ հորիզոնականում Էստոնիան է: Իսկ ալկոհոլից տղամարդկանց մահացության դեպքերով Եվրամիությունում առաջին տեղը զբաղեցնում է Էստոնիան, իսկ երկրորդ տեղը` Լատվիան: Դեռեւս 2004թ. ալկոհոլի ազդեցությամբ պայմանավորված տարաբնույթ հիվանդություններից Էստոնիայում մահացել է 17.000 քաղաքացի, այդ հիվանդություններից մահացության դեպքերը հանդիպել են` …

կարդալ ավելին

Էշթոնը շնորհավորել է

03.04.2012

ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը շնորհավորել է Մյանմայի կառավարությանը եւ ժողովրդին` կիրակի օրն անցկացված լրացուցիչ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: «Մենք կշարունակենք աջակցել Մյանմայի կողմից իրականացվող բարեփոխումներին եւ անհամբերությամբ կսպասենք համագործակցության զարգացմանն այն ժամանակ, երբ դրանք (բարեփոխումները) կիրականացվեն»,- ասված է Էշթոնի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ կիրակի օրը Մյանմայում տեղի ունեցած լրացուցիչ ընտրություններում …

կարդալ ավելին

Գրաքննության պատճառով

29.03.2012

Աշխարհահռչակ Forbes հանդեսի վրացական տարբերակի գլխավոր խմբագիրը հրաժարական է ներկայացրել` բողոքելով ամսագրի հայազգի հրատարակչի` Գագիկ Եղիազարյանի գործողությունների դեմ: Հանդեսի արդեն նախկին գլխավոր խմբագիր Ռեւազ Սաքեւարիշվիլին պնդում է, որ վրացական Forbes-ի սեփականատերը հանդիսացող Media Partners ընկերության նախագահ Եղիազարյանը փորձում է վերահսկել հանդեսի խմբագրական քաղաքականությունը` փաստացի գրաքննություն սահմանելով: Երեքշաբթի օրը Թբիլիսիում հրավիրած ասուլիսի ժամանակ Սաքեւարիշվիլին վրացական լրատվամիջոցներին …

կարդալ ավելին

Դժգոհ են Օբամայից

29.03.2012

Reuters-ի անցկացրած ինտերնետային հարցումներից մեկի համաձայն, ամերիկացիների ավելի քան երկու երրորդին չի բավարարում նախագահ Բարաք Օբամայի գազի գնային քաղաքականությունը: Հարցվողների 24%-ը հավանություն է տվել եւ 68%-ը քննադատել այն, թե ինչպես է Բարաք Օբաման արձագանքում գազի գների աճին, ինչը դարձել է 2012թ. նախագահական քարոզարշավի գերխնդիրներից մեկը: Հիշեցնենք, որ փետրվարին ԱՄՆ-ում վառելիքի գները 0,3 դոլարից աճել են …

կարդալ ավելին

Դատի է տալու

29.03.2012

Ավստրալիայի մրցակցության եւ սպառողների հանձնաժողովը (ACCC) պատրաստվում է դատական հայց ներկայացնել Apple ընկերության դեմ` օգտագործողներին iPad նոր պլանշետի հնարավորությունների հետ կապված շփոթության մեջ գցելու համար: Ավստրալիայում հեռարձակվող գովազդում պլանշետի բջջային մոդուլի հետ փոփոխությունը անվանել են iPad c Wi-Fi պլյուս 4G: Սակայն Ավստրալիայի ցանցերին չորրորդ սերնդի պլանշետը չի կարողանում միանալ: ACCC-ն ցանկանում է հասնել պլանշետի վաճառքի …

կարդալ ավելին

Քննադատել է

29.03.2012

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որտեղ քննադատել է Աֆղանստանի ՆԳ մարմինների` կանանց ձերբակալությունների հետ կապված գործողությունները: Իրավապաշտպանների տվյալներով` գրեթե բոլոր անչափահաս աղջիկները եւ տարիքով կանանց կեսը բանտում են հայտնվել, այսպես կոչված, «բարոյական հանցագործությունների» համար: Այսինքն` ձերբակալվել են այն կանայք, ովքեր խուսափել են ընտանեկան բռնություններից եւ հեռացել են ամուսնուց: Միաժամանակ, անազատության մեջ …

կարդալ ավելին

Արհամարհել են

29.03.2012

«Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին Սեուլի միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին ակնհայտորեն արհամարհել են: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի եւ եվրախորհրդի ղեկավարներ ժոզե Մանուել Բարոզուի եւ Հերման վան Ռոմպեյի հետ հանդիպումների ձեւաչափը նմանվել է ավելի շուտ պատահաբար հանդիպած ծանոթների ձեռքսեղմման»,- այդ մասին գրել է «Kommersant-Ukraina» պարբերականը: Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ …

կարդալ ավելին

Մեկին` մեկ

29.03.2012

ՆԱՍԱ-ի կողմից համաշխարհային օվկիանոսի մակերեսի արտապատկերման վերջնական արդյունքները զարմանալիորեն համընկել են աշխարհահռչակ հոլանդացի նկարիչ Վինսենտ Վան Գոգի կողմից 1889թ.-ին ստեղծված «Աստղազարդ գիշեր» կտավի հետ, որի վրա աստղերը հսկայական սպիտակ ջրապտույտներ են ներկայացնում: ՆԱՍԱ-ի գիտնականները արտապատկերումը ստացել են օվկիանոսների կլիման եւ շրջանառությունն ուսումնասիրող ECCO2 հաշվարկային սարքի միջոցով, որը կրկնօրինակում է օվկիանոսի ջրերի հոսքը ցանկացած խորության վրա:

կարդալ ավելին

Բյուրոկրատիայի պատճառով

29.03.2012

«2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կարող էր կանխվել»,- նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի ընդդիմության անվտանգության հարցերով մամլո քարտուղար Դեւիդ Դեւիսը: Նրա խոսքերով` ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի եւ Կենտրոնական հետախուզական վարչության միջեւ շուրջ 1 տարի մղված անհեթեթ պայքարը խափանել է «Թալիբան» ահաբեկչական շարժմանը լրտեսելու եւ վերջինիս գործողությունների մասին գաղտնի տեղեկություններ հավաքելու հիանալի հնարավորությունը: Ըստ Դեւիսի, …

կարդալ ավելին

Նստեք «Լուկաշենկոյի վրա»

29.03.2012

Բեռլինի Տրեպտով այգում հայտնվել է մի նստարան, որի վրա տեղադրված ցուցանակին գրված է` «Լուկաշենկոյի ռեժիմի զոհերին»: Այդ ակցիայի կազմակերպիչներից մեկը նկարչուհի, բելառուսական «հակաքարոզչության բյուրո» նախագծի ղեկավար Մարինա Նապրուշկինան է: «Նախաձեռնության բացմանը» ներկա է եղել նաեւ ԳԴՀ-ի նախկին արտգործնախարար Մարկուս Մեկելը, ով ասել է. «Կարծում եմ` հրաշալի նախագիծ է հասարակության ուշադրությունը Բելառուսի քաղբանտարկյալների խնդիրների վրա սեւեռելու …

կարդալ ավելին

Սկանդալը շարունակվում է

29.03.2012

ԱՄՆ-ում շարունակվում է քաղաքական սկանդալը` կապված Սեուլում լրագրողների կողմից ձայնագրված ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների անձնական խոսակցության հետ: Հանրապետական սենատորները երեկ սուր քննադատական նամակ են ուղղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով խոստացել էր ռուսաստանցի իր գործընկերոջը` ընտրություններից հետո «ավելի ճկուն լինել» փակուղի մտած ՀՀՊ բանակցությունների հարցում: Հակառուսական խաղաքարտը շարունակում է օգտագործել ընտրություններում Օբամայի գլխավոր մրցակից հանրապետական …

կարդալ ավելին

Սպասվող վրեժ

29.03.2012

«Սիրիայի իշխանությունները մեղավոր են երեխաների կյանքի նկատմամբ պարբերաբար արհամարհանք ցուցաբերելու համար»,- ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Պիլայը: Հա անհանգստություն է հայտնել ազատազրկման մեջ գտնվող երեխաների ճակատագրի վերաբերյալ, որոնք, նրա խոսքով, խոշտանգումների են ենթարկվում եւ պահվում են ոչ մարդկային պայմաններում: Պիլայը ենթադրում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի համար շատ հեշտ կլիներ դադարեցնել …

կարդալ ավելին

Կյանքը վտանգված է

27.03.2012

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բանտակիցը կարող է դառնալ կին մարդասպանը: Այդ մասին երեկ հայտարարել է Տիմոշենկոյի պաշտպան, պատգամավոր Սերգեյ Վլասենկոն: Նրա կարծիքով, Տիմոշենկոյի կյանքին վտանգ է սպառնում: Ըստ նրա` Ուկրաինայի գործող իշխանությունները չեն ցանկանում կենդանի տեսնել նախկին վարչապետին: «Այդ մասին վկայում է բժշկական օգնություն չցուցաբերելը, գերմանացի բժիշկների պահանջները չկատարելը եւ խցիկում երրորդ մահճակալը տեղադրելը»,- …

կարդալ ավելին

Ձերբակալել են` խմբով

27.03.2012

Թուրքիայում կանանց առեւտրով զբաղվող թուրքերի մի խումբ է հայտնաբերվել: Խմբի անդամները սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել են օտարերկրյա կանանց հետ, նրանց «քաղցր կյանք» խոստացել Թուրքիայում, հոգացել նրանց ճանապարհածախսը եւ հասցրել Իզմիր: Թուրքիա հասնելուց հետո, սակայն, կանայք իրենց խոստացված զբոսանքների եւ վայելքների փոխարեն` ստիպված են եղել մարմնավաճառությամբ զբաղվել: «Haberturk» կայքի փոխանցմամբ` թուրք ոստիկանները, հաճախորդ ձեւանալով, մտել են …

կարդալ ավելին