Մոսկվայում է

10/04/2012

Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը երեկ ժամանել է Մոսկվա: Ապրիլի 10-ին նախատեսված են բանակցություններ նրա եւ նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի միջեւ: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` Մուալեմը Լավրովին կտեղեկացնի Դամասկոսի կողմից ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի` հակամարտության խաղաղ կարգավորման «6 կետերի» կատարման մասին: Հիշեցնենք, որ այսօր լրանում է վերջնաժամկետը, ըստ որի` Սիրիայի կառավարությունը պետք է դուրս բերի զորքերը քաղաքներից եւ բնակավայրերից: Անանի ծրագրի համաձայն` դրանից հետո 48 ժամվա ընթացքում հակամարտության կողմերը` իշխանությունն ու ընդդիմությունը, պետք է լիովին դադարեցնեն բռնությունները: Ի դեպ, երեկ ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը հայտարարել է, թե Մոսկվան ակտիվորեն աշխատում է Դամասկոսի հետ, որպեսզի ինչքան հնարավոր է արագ սկսվի կարգավորման քաղաքական գործընթացը Սիրիայում: