«2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կարող էր կանխվել»,- նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի ընդդիմության անվտանգության հարցերով մամլո քարտուղար Դեւիդ Դեւիսը: Նրա խոսքերով` ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի եւ Կենտրոնական հետախուզական վարչության միջեւ շուրջ 1 տարի մղված անհեթեթ պայքարը խափանել է «Թալիբան» ահաբեկչական շարժմանը լրտեսելու եւ վերջինիս գործողությունների մասին գաղտնի տեղեկություններ հավաքելու հիանալի հնարավորությունը: Ըստ Դեւիսի, խոսքը 1998 թվականի իրադարձությունների մասին է, երբ «Թալիբանը» փորձում էր նոր հեռախոսային ցանց տեղակայել ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի միջեւ: Մինչ հեռախոսային ապարատների տեղափոխումը Մերձավոր Արեւելք դրանք պետք է ծրագրավորվեին, ինչը, ցավոք, չի արվել: Գործակալությունների միջեւ շուրջ 1 տարի տեւած բյուրոկրատական պատերազմը ավարտվեց 2001 թվականի սեպտեմբերի 8-ին` հարձակումներից 3 օր առաջ: