Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որտեղ քննադատել է Աֆղանստանի ՆԳ մարմինների` կանանց ձերբակալությունների հետ կապված գործողությունները: Իրավապաշտպանների տվյալներով` գրեթե բոլոր անչափահաս աղջիկները եւ տարիքով կանանց կեսը բանտում են հայտնվել, այսպես կոչված, «բարոյական հանցագործությունների» համար: Այսինքն` ձերբակալվել են այն կանայք, ովքեր խուսափել են ընտանեկան բռնություններից եւ հեռացել են ամուսնուց: Միաժամանակ, անազատության մեջ են հայտնվել այն կանայք, ովքեր արտաամուսնական սեռական հարաբերություններ են ունեցել. խոսքը վերաբերում է նույնիսկ բռնաբարությանը: