Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բանտակիցը կարող է դառնալ կին մարդասպանը: Այդ մասին երեկ հայտարարել է Տիմոշենկոյի պաշտպան, պատգամավոր Սերգեյ Վլասենկոն: Նրա կարծիքով, Տիմոշենկոյի կյանքին վտանգ է սպառնում: Ըստ նրա` Ուկրաինայի գործող իշխանությունները չեն ցանկանում կենդանի տեսնել նախկին վարչապետին: «Այդ մասին վկայում է բժշկական օգնություն չցուցաբերելը, գերմանացի բժիշկների պահանջները չկատարելը եւ խցիկում երրորդ մահճակալը տեղադրելը»,- նշել է նա: