Համաշխարհային առողջապահական կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն` ալկոհոլի պատճառով կանանց մահացության դեպքերով Եվրամիությունում առաջին տեղը զբաղեցնում է Ռումինիան: Իսկ երկրորդ հորիզոնականում Էստոնիան է: Իսկ ալկոհոլից տղամարդկանց մահացության դեպքերով Եվրամիությունում առաջին տեղը զբաղեցնում է Էստոնիան, իսկ երկրորդ տեղը` Լատվիան: Դեռեւս 2004թ. ալկոհոլի ազդեցությամբ պայմանավորված տարաբնույթ հիվանդություններից Էստոնիայում մահացել է 17.000 քաղաքացի, այդ հիվանդություններից մահացության դեպքերը հանդիպել են` կանանց 12%-ի, իսկ տղամարդկանց` 27%-ի շրջանում: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, Էստոնիայում ալկոհոլային խմիչքներից կախվածություն ունեն կանանց շուրջ 8%-ը եւ տղամարդկանց 31%-ը: