Անձամբ է դիմավորել

10/04/2012

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեկ Լարսի անցակետում անձամբ է դիմավորել Ռուսաստանից իր երկիր ժամանող հյուրերին: Հիշեցնենք, որ մարտին Թբիլիսին միակողմանիորեն վերացրել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը, եւ ռուսաստանցիներից Վրաստան մուտք գործելու ու երկրի տարածքում 90 օր մնալու համար վիզա չի պահանջվում: Սահակաշվիլին իր այդ որոշումը որակել է «քայլ` ռուս ժողովրդին ընդառաջ»: