Reuters-ի անցկացրած ինտերնետային հարցումներից մեկի համաձայն, ամերիկացիների ավելի քան երկու երրորդին չի բավարարում նախագահ Բարաք Օբամայի գազի գնային քաղաքականությունը: Հարցվողների 24%-ը հավանություն է տվել եւ 68%-ը քննադատել այն, թե ինչպես է Բարաք Օբաման արձագանքում գազի գների աճին, ինչը դարձել է 2012թ. նախագահական քարոզարշավի գերխնդիրներից մեկը: Հիշեցնենք, որ փետրվարին ԱՄՆ-ում վառելիքի գները 0,3 դոլարից աճել են 3,90 դոլարի, եւ հանրապետականների` դեմոկրատներին նոյեմբերյան ընտրություններում փոխարինելու ձգտումը հիմնված է նաեւ Օբամայի էներգետիկ քաղաքականությունից դժգոհությունների վրա: «Մարդիկ դժգոհ են, որ գազի մեկ գալոնի դիմաց վճարում են 3,90 դոլար: Նրանց պետք է մեկը, ով կկարողանա պաշտպանել իրենց շահերը, իսկ նախագահը որպես մարդ լավն է, ինչպես բոլորը»,- ասել է IPSOS հետազոտական կենտրոնի տնօրեն Քրիս Ջեքսոնը: