Վլադիմիր Պուտինը ապրիլի 10-ին աշխատանքային այցով գտնվել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ այցելել է Անդրեյ Միրոնովի անվան թատրոն: Ինչպես հաղորդել է RBC-ն, Ռուսաստանի նորընտիր նախագահը սրահներից մեկում նկատելով դաշնամուր` չի դիմացել եւ սկսել է նվագել «Քաղաքն ազատ Նեւայի վրա» երաժշտությունից մի հատված: «Այն լարած չէ»,- թողնելով դաշնամուրը` ասել է Պուտինը: Պուտինը մի քանի անգամ հայտնվել է տեսախցիկների դիմաց` դաշնամուր նվագելիս: Հիմնականում նա այդպես է վարվում բարեգործական միջոցառումների ժամանակ: