ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը եւ նրա կողմնակիցները պատրաստվում են քննարկել սոցիալ-դեմոկրատական կուսակցության ստեղծման կազմակերպչական հարցերը: ««Գորբաչով-հիմնադրամում» ստացվում են նոր սոցիալ-դեմոկրատական կուսակցություն ստեղծելու գաղափարը սատարող նամակներ: Մենք նախատեսում ենք ապրիլի 17-ին հանդիպում ունենալ, որտեղ կքննարկվի կազմակերպության համապատասխան հանձնաժողովի ստեղծման հարցը»,- երեկ այս մասին «Ինտերֆաքսին» ասել է Գորբաչովը: Նաեւ հավելել է. «Ես պատրաստ եմ լրջորեն անցնել սոցիալ-դեմոկրատական նախագծի մշակմանը եւ խնդրում եմ նրանց, ովքեր կիսում են սոցիալ-դեմոկրատական հայացքները, իրենց առաջարկություններն անել. իմ հիմնադրամին նամակ գրել, որպեսզի լրջորեն սկսենք զբաղվել աշխատանքի կազմակերպմամբ: Ակնհայտորեն զգացվում է անկախ կուսակցության պակասը»: Ըստ նրա` ինքը ցանկանում է ստեղծել քաղաքական ուժ` «հրապարակներում ելույթ ունեցող երիտասարդների համար»: