Ավստրալիայի մրցակցության եւ սպառողների հանձնաժողովը (ACCC) պատրաստվում է դատական հայց ներկայացնել Apple ընկերության դեմ` օգտագործողներին iPad նոր պլանշետի հնարավորությունների հետ կապված շփոթության մեջ գցելու համար: Ավստրալիայում հեռարձակվող գովազդում պլանշետի բջջային մոդուլի հետ փոփոխությունը անվանել են iPad c Wi-Fi պլյուս 4G: Սակայն Ավստրալիայի ցանցերին չորրորդ սերնդի պլանշետը չի կարողանում միանալ: ACCC-ն ցանկանում է հասնել պլանշետի վաճառքի արգելքին, տուգանել օրինախախտներին, փոփոխություններ մտցնել գովազդում, ինչպես նաեւ վերադարձնել գնորդների գումարը: 4-րդ սերնդի ցանցեր ունեն երկու օպերատորներ` Vividwireless-ը եւ LTE-ն: Հիշեցնենք, որ iPad-ը ներկայացվել էր մարտի 7-ին եւ վաճառքի հանվել մարտի 16-ին մի շարք երկրներում, այդ թվում` Ավստրալիայում, իսկ մարտի 23-ին` եւս 26 երկրներում: