«Սիրիայի իշխանությունները մեղավոր են երեխաների կյանքի նկատմամբ պարբերաբար արհամարհանք ցուցաբերելու համար»,- ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Պիլայը: Հա անհանգստություն է հայտնել ազատազրկման մեջ գտնվող երեխաների ճակատագրի վերաբերյալ, որոնք, նրա խոսքով, խոշտանգումների են ենթարկվում եւ պահվում են ոչ մարդկային պայմաններում: Պիլայը ենթադրում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի համար շատ հեշտ կլիներ դադարեցնել նման հանցագործություններն անչափահասների նկատմամբ եւ վերջ տալ խաղաղ բնակիչներին սպանելուն, եթե միայն նա համապատասխան հրաման տար:
Իրավապաշտպանն իր խոսքում նախագահ Ասադին զգուշացրել է «սպասվող վրեժի» մասին: