աշխարհ

Թալանել են բանկիրին

02.06.2012

Երեկ Մոսկվայում վիրավորվել է «Յունիաստրում բանկի» տնօրենների խորհրդի անդամ, «Օպորա Ռոսսիի» հասարակական կազմակերպության փոխնախագահ Ալեքսանդր Բրեչալովը: Դիմակավորված երեք տղամարդիկ բանկիրի վրա հարձակվել են առեւտրի կենտրոնի մուտքի մոտ: Հանցագործները տղամարդու վրա կրակել են գազային ատրճանակից, տարել են պայուսակը, որում, ենթադրվում է, փող է եղել, եւ հեռացել են Audi ավտոմեքենայով: Կողոպտիչները տարել են նաեւ նոութբուքը եւ փաստաթղթերը. …

կարդալ ավելին

Նաեւ եվրոպացիներին

31.05.2012

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրել է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու մասին օրենքը, ըստ որի` ազգությամբ վրացի, սակայն ոչ Վրաստանի քաղաքացիներին, ովքեր, սակայն, 5 տարի բնակվում են երկրում եւ ունեն Եվրամիության անձնագիր, թույլ է տրվում մասնակցել երկրի խորհրդարանական ընտրություններին ու պաշտոններ զբաղեցնել գործադիր մարմիններում: Փոփոխությունը ժամանակավոր է, այն ուժի մեջ է մինչեւ 2014թ.-ի հունվարի 1-ը, ներառյալ` …

կարդալ ավելին

«Սա մեծ աշխարհաքաղաքական խաղ է, որն ուղղված է տարածաշրջանում իրավիճակի կտրուկ փոփոխման»

31.05.2012

– Վերջերս Լիբանանի հյուսիսում` Տրիպոլիում, լուրջ բախումներ տեղի ունեցան սիրիական ընդդիմության կողմնակիցների` սուննի մուսուլմանների եւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի կողմնակիցների` ալավիների միջեւ, այնուհետեւ բախումները տեղափոխվեցին Բեյրութ: Կարո՞ղ ենք ասել, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն, ի վերջո, իրենց ազդեցությունն ունեցան հարեւան Լիբանանի վրա: – Անշուշտ, Լիբանանն ու Սիրիան իրար հետ շատ կապված են, այնտեղ սահմանն …

կարդալ ավելին

Անօդաչու սարքեր

31.05.2012

Իսրայելի պետական «Ավիացիոն արդյունաբերություն» ընկերությունը Ադրբեջանի հետ պայմանագիր է ստորագրել մի քանի տասնյակ անօդաչու սարքերի վաճառքի վերաբերյալ: Այդ պայմանագրի նախնական արժեքը գնահատվում է մոտ 300 մլն դոլար: Նման մի պայմանագիր էլ իսրայելական ընկերությունը ստորագրել էր Թուրքիայի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ 1.6 մլրդ դոլար արժողությամբ ռազմական պայմանագիր էր կնքվել: 2011 թ.-ի …

կարդալ ավելին

«Պատրաստված է Վրաստանում»

24.05.2012

Մայիսի 26-ին Թբիլիսիում առաջին անգամ կայանալու է «Պատրաստված է Վրաստանում» խորագրով արդյունաբերական շքերթ: Վրաստանի իշխանությունները ցանկանում են դա դարձնել ավանդական եւ անցկացնել ամեն տարվա մայիսի 26-ին` Վրաստանի անկախության վերականգնման օրը: Շքերթի անցկացման նպատակով այսօր գիշերը փակվելու է Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտան: Միջոցառմանը մասնակցելու են ավելի քան 250 ձեռնարկություններ, որոնք կներկայացնեն իրենց արտադրանքը` կահույք, շինանյութ, էլեկտրոնային …

կարդալ ավելին

Նահանջել է

24.05.2012

Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից հրապարակվող Համաշխարհային առեւտրի խթանման 2012թ. զեկույցում Հայաստանը 132 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը: Նախորդ` 2010 թ. զեկույցում Հայաստանը 125 երկրների շարքում 52-րդն էր: Համաշխարհային առեւտրի խթանման ցուցիչը հաշվարկվում է առեւտրի հոսքերի ազատությունը պայմանավորող գործոնները եւ քաղաքականությունները նկարագրող 4 հիմնական ոլորտների ցուցիչների հիման վրա: Դրանք են` շուկայի մուտքի ցուցիչը, սահմանային …

կարդալ ավելին

Դատի են տվել

24.05.2012

«Glancy Binkow & Goldberg LLP» իրավաբանական ընկերությունը հայց է ներկայացրել Մարկ Ցուկերբերգի, «Facebook Inc»-ի ու վերջերս ընկերության IPO-ն իրականացրած կազմակերպիչների դեմ` վերջիններիս մեղադրելով ներդրողներին վնաս հասցնելու մեջ: Դատարան ներկայացված հայցադիմումին կարող են միանալ բոլոր ներդրողները, որոնք սոցցանցի բաժնետոմսեր են գնել մայիսի 18-22-ը: Ըստ հայցի հեղինակների, Facebook-ը, նրա ղեկավարներն ու IPO-ի իրականացնողները շուկայից թաքցրել են տեղեկություն …

կարդալ ավելին

Երեք քառորդով

22.05.2012

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել երկրի նոր կառավարության կառուցվածքի եւ կազմի մասին: Նոր կառավարությունում ներգրավված է 21 նախարար, 7 փոխվարչապետ: Վարչապետի առաջին տեղակալ է նշանակվել Իգոր Շուվալովը: Ստեղծվել են նախարարական երկու նոր` Հեռավոր Արեւելքի հարցերով եւ բաց կառավարության հետ կապերի գծով նախարարների պաշտոններ: Նախորդ կառավարությունից իրենց պորտֆելները պահպանել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, …

կարդալ ավելին

«Տրիպոլիում իրավիճակը համեմատաբար հանդարտ է»,- ասում է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը

22.05.2012

– Երկու օր առաջ Լիբանանի հյուսիսային մասում` Տրիպոլիում, տեղի ունեցած արաբ շեյխի սպանությունը բավական իրարանցում առաջացրեց լիբանանահայերի շրջանում: Ի՞նչ հետեւանք կարող է ունենալ այդ միջադեպը լիբանանահայերի կյանքում: – Դեպքը չի վերաբերում միայն հայերի կամ, ավելի կոնկրետ` լիբանանահայերի վրա ազդեցություն գործելուն: Այն միջհամայնքային լարվածություն առաջացնող միջադեպ է. նկատի ունեմ սյունի-ալաուի համայնքների միջեւ առկա լարվածությունը: Երկրորդ հանգամանքը …

կարդալ ավելին

Ուկրաինական «Ուոթերգեյթ»

17.05.2012

«Երբ նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստանձնեց Ուկրաինայի բարձրագույն պաշտոնը, նա խոստացավ պայքարել կոռուպցիայի դեմ: Այժմ ուկրաինացիները կասկածում են, որ նա չարաշահում է իր պաշտոնը` հանուն անձնական, ընկերական կամ ընտանեկան շահույթի: Միեւնույն ժամանակ մութ է մնում նաեւ շքեղ նստավայրի ձեռքբերման պատմությունը»,- գերմանական «Spiegel» հանդեսը նման տեղեկություններ պարունակող հոդված է հրապարակել` ներկայացնելով Ուկրաինայի նախագահի բիզնեսները: Ըստ «Spiegel»-ի, «Յանուկովիչի …

կարդալ ավելին

Մինչեւ մայիսի վերջ

17.05.2012

Տրանսատլանտյան գազատարի (TANAP) կառուցումը, որը Ադրբեջանը Թուրքիայի միջոցով կմիացնի Հունաստանի եւ Բուլղարիայի հետ, Ադրբեջանի պետական նավթային ընկերության տվյալներով` կարժենա 6-7 մլրդ դոլար: Որոշ ժամանակ առաջ այս նախագծի արժեքը գնահատվում էր 5 մլրդ դոլար: Ադրբեջանի պետական նավթային ընկերության արտաքին ներդրումների բաժնի ղեկավար Վագըֆ Ալիեւը հայտարարել է, որ գազատարի կառուցման մասին համաձայնագիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կկնքվի …

կարդալ ավելին

Վերանայել «վերաբեռնումը»

17.05.2012

«Ռուսաստանի նոր նախագահ Վլադիմիր Պուտինը գիտակցել է, որ G8-ի գագաթաժողովն իր տեղը չէ»,- նման կարծիք է հայտնել Peterson Institute for International Economics հետազոտական կազմակերպության ավագ գիտաշխատող Ադերս Ասլունդը «Foreign Policy»-ում հրապարակված իր հոդվածում: «Ուրեմն թող G7-ը գնահատի Պուտինի արարքն ըստ արժանվույն»,- հեգնանքով գրել է փորձագետը` խորհուրդ տալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` «վերանայել «վերաբեռնման» հայեցակարգը, քանի …

կարդալ ավելին

Իսկական Mercedes

17.05.2012

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Սկոթսդեյլ քաղաքի աճուրդի տանը 4.62 մլն դոլարով վաճառվել է 1955թ. արտադրության ալյումինե թափքով Mercedes-Benz 300SL Gullwing սպորտային մեքենան, որն արտադրվել է 1954-57թթ., եւ աշխարհում գոյություն ունի ընդամենը 1.4 հազ օրինակ: Դրանցից միայն 29-ի թափքն է պատրաստված ալյումինից: Մեքենայի նախնական արժեքը սահմանված էր 2.5մլն դոլար: Նոր սեփականատիրոջ անունը չի հրապարակվում: Mercedes-Benz 300SL-ի շարժիչի …

կարդալ ավելին

Չեն հավատացել, բայց փոխվում են

15.05.2012

Գերմանիայի ամենամեծ` Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի երկրամասում կայացած խորհրդարանական ընտրություններում այդ երկրի վարչապետ Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը պարտություն է կրել: Սա, ըստ էության, սենսացիոն իրադարձություն է, այն առումով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ունեցած ամենավատ արդյունքն է` նրանք ստացել են ձայների 26.3%-ը, այն դեպքում, երբ նախորդ ընտրություններում ստացել էին 36 տոկոս: 38.8 տոկոսով հաղթել …

կարդալ ավելին

Ջրի խնդիր

15.05.2012

ՄԱԿ-ն անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում խմելու ջրի սակավության խնդրին, իսկ աղքատ պետություններում այս ռեսուրսի ստացման հիմնական աղբյուրներն աղտոտված են: Նման գնահատականներ են պարունակվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության` խմելու ջրի վերաբերյալ զեկույցում: Այս տարվա մարտին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել էր, որ աշխարհում մոտ 800 միլիոն մարդ խմելու ջրի խնդիր ունի: ԱՀԿ ներկայացուցիչները փաստել են, …

կարդալ ավելին

Օլանդը 3 շքեղ առանձնատուն ունի Կաննում

12.05.2012

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով տարբեր առիթներով հայտարարել է, թե չի սիրում հարուստներին, պարզվում է` ինքն էլ մեծ ունեցվածք ունի: «Official Journal»-ի փոխանցմամբ` Օլանդը 3 շքեղ առանձնատուն ունի ֆրանսիական Ռիվիերայում` Կանն քաղաքի մոտակայքում: Ըստ պարբերականի` նրա այդ առանձնատներից մեկն արժե` 800.000, երկրորդը` 250.000, եւ երրորդը` 140.000 եվրո: Ի դեպ, ուշագրավ է, որ հարուստների նկատմամբ …

կարդալ ավելին

Մեկ շիշ գինի` զբոսաշրջիկներին

10.05.2012

«Բոլորը պետք է իմանան, որ «Բորժոմին»` «Էվիան»-ից եւ «Պերյե»-ից հետո աշխարհում հեղինակությամբ երրորդ հանքային ջուրն է: Իսկ Վրաստան այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ մեկ շիշ գինի նվեր կստանա»,- երեկ Բաթումում կայացած Զբոսաշրջության միջազգային կոնֆերանսում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Մենք վերակառուցում ենք Ախալցխայի ամրոցը, որը կլինի աշխարհի նոր հրաշալիքը: Քութաիսը ժամանակին հետամնաց քաղաք էր, այժմ այնտեղ …

կարդալ ավելին

Տիմոշենկոն դադարեցրել է հացադուլը

10.05.2012

«Շարիտե» կլինիկայի բժիշկ Լուտց Հարմսը երեկ հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, որ 20 օր հացադուլի մեջ է եղել, դադարեցրել է հացադուլը: «Այսօր ես նայեցի հիվանդին եւ բուժման որոշակի ծրագիր մշակեցի: Մենք կամաց-կամաց կսկսենք նրան հանել հացադուլի վիճակից: Սկզբում դրանք կլինեն ջուրն ու հյութերը, իսկ դրանից հետո նա պինդ սնունդ կընդունի»,- լրագրողների հետ …

կարդալ ավելին

Պուտինի 10 ամենահայտնի արտահայտությունները

08.05.2012

tert.am-ի փոխանցմամբ` «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ներկայացրել է երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի 10 ամենահայտնի արտահայտությունները: Դրանք են. 1. Բժիշկ ուղարկել (պոսլատ դոկտորա): 2008թ. «Մեչել» մետաղագործական ընկերության խորհրդակցության ընթացքում Պուտինն իր դժգոհությունն էր հայտնել ընկերության վարած քաղաքականության վերաբերյալ: Ընկերության ղեկավար եւ հիմնական բաժնետեր Իգոր Զյուզինը չէր ներկայացել խորհրդակցությանը` պատճառաբանելով, որ հիվանդ է: «Իհարկե, հիվանդությունը` հիվանդություն… սակայն …

կարդալ ավելին

Նյու Յորքում

07.05.2012

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային այցով ժամանել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ին այդ երկրի անդամակցության 20-ամյակին նվիրված միջոցառմանը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Այս ամիս Ադրբեջանը ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: Նշենք, որ ամերիկահայերը պատրաստվում են Ալիեւի այցի օրերին բողոքի ակցիաներ անցկացնել Նյու Յորքում:

կարդալ ավելին