Երեկ Մոսկվայում վիրավորվել է «Յունիաստրում բանկի» տնօրենների խորհրդի անդամ, «Օպորա Ռոսսիի» հասարակական կազմակերպության փոխնախագահ Ալեքսանդր Բրեչալովը: Դիմակավորված երեք տղամարդիկ բանկիրի վրա հարձակվել են առեւտրի կենտրոնի մուտքի մոտ: Հանցագործները տղամարդու վրա կրակել են գազային ատրճանակից, տարել են պայուսակը, որում, ենթադրվում է, փող է եղել, եւ հեռացել են Audi ավտոմեքենայով: Կողոպտիչները տարել են նաեւ նոութբուքը եւ փաստաթղթերը. Բրեչալովին հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց: