Նյու Յորքում

07/05/2012

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային այցով ժամանել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ին այդ երկրի անդամակցության 20-ամյակին նվիրված միջոցառմանը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Այս ամիս Ադրբեջանը ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: Նշենք, որ ամերիկահայերը պատրաստվում են Ալիեւի այցի օրերին բողոքի ակցիաներ անցկացնել Նյու Յորքում: