«Պատրաստված է Վրաստանում»

24/05/2012

Մայիսի 26-ին Թբիլիսիում առաջին անգամ կայանալու է «Պատրաստված է Վրաստանում» խորագրով արդյունաբերական շքերթ: Վրաստանի իշխանությունները ցանկանում են դա դարձնել ավանդական եւ անցկացնել ամեն տարվա մայիսի 26-ին` Վրաստանի անկախության վերականգնման օրը: Շքերթի անցկացման նպատակով այսօր գիշերը փակվելու է Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտան: Միջոցառմանը մասնակցելու են ավելի քան 250 ձեռնարկություններ, որոնք կներկայացնեն իրենց արտադրանքը` կահույք, շինանյութ, էլեկտրոնային եւ համակարգչային տեխնիկա, տեքստիլ եւ մետաղյա արտադրանք, դեղագործական արտադրություն, մետրոյի վագոն, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ, թեյ եւ այլն: