Դատի են տվել

24/05/2012

«Glancy Binkow & Goldberg LLP» իրավաբանական ընկերությունը հայց է ներկայացրել Մարկ Ցուկերբերգի, «Facebook Inc»-ի ու վերջերս ընկերության IPO-ն իրականացրած կազմակերպիչների դեմ` վերջիններիս մեղադրելով ներդրողներին վնաս հասցնելու մեջ: Դատարան ներկայացված հայցադիմումին կարող են միանալ բոլոր ներդրողները, որոնք սոցցանցի բաժնետոմսեր են գնել մայիսի 18-22-ը: Ըստ հայցի հեղինակների, Facebook-ը, նրա ղեկավարներն ու IPO-ի իրականացնողները շուկայից թաքցրել են տեղեկություն այն մասին, որ Morgan Stanley-ի, J.P. Morgan-ի ու Goldman Sachs-ի մասնագետները road show-ի ընթացքում նվազեցրել են իրենց կանխատեսումները սոցցանցի ֆինանսական ցուցիչների վերաբերյալ: Այս տեղեկությունը ստացել են միայն բանկերի խոշոր հաճախորդները: Հիշեցնենք, որ Facebook-ը տեղաբաշխել է իր բաժնետոմսերը 38 դոլար անվանական արժեքով. դա համապատասխանել է ընկերության կապիտալիզացիային` 104 մլրդ դոլար: