Օլանդը 3 շքեղ առանձնատուն ունի Կաննում

12/05/2012

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով տարբեր առիթներով հայտարարել է, թե չի սիրում հարուստներին, պարզվում է` ինքն էլ մեծ ունեցվածք ունի: «Official Journal»-ի փոխանցմամբ` Օլանդը 3 շքեղ առանձնատուն ունի ֆրանսիական Ռիվիերայում` Կանն քաղաքի մոտակայքում: Ըստ պարբերականի` նրա այդ առանձնատներից մեկն արժե` 800.000, երկրորդը` 250.000, եւ երրորդը` 140.000 եվրո: Ի դեպ, ուշագրավ է, որ հարուստների նկատմամբ հակակրանք ունեցող Օլանդն, իր փարիզյան բնակարանից բացի, շքեղ առանձնատուն ունի նաեւ Մուժենսում, որտեղ ժամանակին ապրել է Պաբլո Պիկասոն: Այսքանից հետո արդեն իսկ պարզ է, թե ինչու էր Օլանդը հայտարարում, որ նախագահ ընտրվելուց հետո չի տեղափոխվելու նախագահի պաշտոնական նստավայր` Ելիսեյան պալատ: Ըստ «Official Journal»-ի հրապարակած տվյալների` «մսյո Նորմալի» կարողությունը գնահատվել է մոտ 1.7 մլն դոլար: