Անօդաչու սարքեր

31/05/2012

Իսրայելի պետական «Ավիացիոն արդյունաբերություն» ընկերությունը Ադրբեջանի հետ պայմանագիր է ստորագրել մի քանի տասնյակ անօդաչու սարքերի վաճառքի վերաբերյալ: Այդ պայմանագրի նախնական արժեքը գնահատվում է մոտ 300 մլն դոլար: Նման մի պայմանագիր էլ իսրայելական ընկերությունը ստորագրել էր Թուրքիայի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ 1.6 մլրդ դոլար արժողությամբ ռազմական պայմանագիր էր կնքվել: 2011 թ.-ի ապրիլից տեղեկություններ կային, որ Իսրայելի պետական Israel Aerospace Industries ընկերությունը պատրաստվում է Ադրբեջանին վաճառել Heron եւ Searcher Mk.2 տիպի անօդաչու ինքնաթիռներ: