ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Սկոթսդեյլ քաղաքի աճուրդի տանը 4.62 մլն դոլարով վաճառվել է 1955թ. արտադրության ալյումինե թափքով Mercedes-Benz 300SL Gullwing սպորտային մեքենան, որն արտադրվել է 1954-57թթ., եւ աշխարհում գոյություն ունի ընդամենը 1.4 հազ օրինակ: Դրանցից միայն 29-ի թափքն է պատրաստված ալյումինից: Մեքենայի նախնական արժեքը սահմանված էր 2.5մլն դոլար: Նոր սեփականատիրոջ անունը չի հրապարակվում: Mercedes-Benz 300SL-ի շարժիչի հզորությունը 212 ձիաուժ է, իսկ առավելագույն արագությունը` 260կմ/ժ։