Տնտեսման ռեժիմով

14/02/2012

Հունաստանի խորհրդարանն ընդունել է մի օրինագիծ, որով կառավարությանը պարտավորեցնում է անցնել ծախսումների խիստ խնայողական ռեժիմի: Դա անհրաժեշտ նախապայման էր, որպեսզի Հունաստանը կարողանա խուսափել սնանկ ճանաչվելու հեռանկարից` ստանալով 130 միլիարդ եվրոյի չափով հերթական ֆինանսական օգնությունը Եվրամիությունից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից: Օրինագիծը նախատեսում է բյուջետային միջոցներից վճարվող աշխատավարձերի ու աշխատատեղերի զգալի կրճատումներ: Մինչ Հունաստանի խորհրդարանն ընդունում էր խնայողությունների վերաբերյալ փաստաթուղթը, հարյուր-հազարավոր հույներ Աթենքում բողոքի ակցիաներ են կազմակերպել եւ այրել մի քանի շենքեր: Ոստիկանության տվյալներով, ցուցարարների եւ անվտանգության ծառայությունների միջեւ բախումների արդյունքում ավելի քան 80 մարդ վիրավորվել է, այդ թվում` 30 ոստիկան: Տասնյակ մարդիկ կալանավորվել են: