10-յակի մեջ

02/02/2012

«Թուրքիան ցանկանում է 2023 թվականի դրությամբ ունենալ աշխարհի 10 խոշորագույն տնտեսություններից մեկը: Միեւնույն ժամանակ, մեր նպատակներից մեկը աշխարհի 10 ֆինանսական խոշոր կենտրոնների թվում Ստամբուլի ընդգրկումն է: Դրանք լիովին հասանելի նպատակներ են»,- նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը` խոսելով 2023 թվականին Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին իր երկրի համար ցանկալի նպատակների մասին:

Նշենք, որ ներկայումս Թուրքիան G-20-ի երկրների թվում զբաղեցնում է 16-րդ տեղը: