Երեկ Վրաստանը փակել է Ռուսաստանի սահմանին գտնվող «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը: Պատճառն առատ ձյունն է եւ ձնահյուսերի վտանգը: Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտն աշխատում է շուրջօրյա ռեժիմով, սակայն օդերեւութաբանները կանխատեսում են, որ Վրաստանում ձյուն կտեղա նաեւ առաջիկա 3 օրերին: Հիշեցնենք, որ վերջին անգամ Վերին Լարսը փակվել է փետրվարի 1-4-ն ընկած ժամանակահատվածում: