աշխարհ

Ընդունել է

01.12.2011

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Ֆրանսիայից նախկին համանախագահ Բեռնար Ֆասյեին եւ այդ երկրի նոր համանախագահ Ժակ Ֆորին, ինչպես նաեւ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա իրավիճակը, դրա հեռանկարների շուրջ կարծիքներ …

կարդալ ավելին

Պատժամիջոցներ Սիրիայի նկատմամբ

01.12.2011

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նկատմամբ: Ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ` այդ պատժամիջոցները նախատեսում են սառեցնել Սիրիայի հետ ռազմավարական համագործակցությունը, արգելք են դնում հանցանք գործած սիրիացի պաշտոնատար անձանց եւ գործարարների` Թուրքիա մուտքի վրա, սառեցնում են հարաբերությունները Սիրիայի Կենտրոնական բանկի հետ, սառեցնում են նախագահ Բաշար ալ …

կարդալ ավելին

Քադաֆիի դուստրը` ապստամբության կազմակերպիչ

01.12.2011

Մուամար Քադաֆիի դուստր Աիշան հոր մահվան 40-օրյա սուգից հետո լիբիացիներին կոչ է արել տապալել Անցումային ազգային խորհուրդը: Associated Press-ի հաղորդմամբ` Աիշայի կոչը հեռարձակվել է սիրիական «Ար-Ռայ» հեռուստաալիքով: «Հայրս մեզ չի լքել, նա միշտ մեզ հետ է»,- ասել է նա` հիշեցնելով, որ Լիբիայի նոր իշխանությունները «ՆԱՏՕ-ի ինքնաթիռներով են ժամանել»: Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Մուամար Քադաֆիի ընտանիքը` …

կարդալ ավելին

Կալանավորել են Լուժկովի աներորդուն

01.12.2011

Ինչպես հայտնի է, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի աներորդուն` Վիկտոր Բատուրինին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի խարդախության փորձ անելու մեջ: Ըստ Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայության` «ԻՆՏԵԿՈ» ընկերության գրասենյակում Բատուրինը ներկայացրել է 10,8 մլն ռուբլու պարտամուրհակ եւ պահանջել վճարում կատարել, սակայն աշխատակիցները կասկած են հայտնել դրա իսկության վերաբերյալ: Երեկ դատարանը կալանքի որոշում է կայացրել Վիկտոր Բատուրինի …

կարդալ ավելին

Դադարեցրել են հեռարձակումը

01.12.2011

Պակիստանի կաբելային հեռուստաօպերատորներն իրենց երկրում դադարեցրել են BBC World News-ի հեռարձակումը: Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, հեռուստաալիքին մեղադրել են «հակապակիստանյան բնույթի» հաղորդումների հեռարձակման մեջ: Հեռուստաալիքն արգելափակվել է «Գաղտնի Պակիստան» ֆիլմի հեռարձակումից հետո, որում նշվել է, թե Պակիստանի հետախուզական գործակալությունը` ISI-ն, գաղտնի կերպով համագործակցում է Թալիբանի հետ, թեեւ պաշտոնապես ՆԱՏՕ-ին խոստանում է օգնել այդ շարժման դեմ …

կարդալ ավելին

Գնդակահարության են դատապարտել

01.12.2011

Բելառուսի Գերագույն դատարանը երեկ Մինսկի մետրոյում ահաբեկչության մեջ մեղադրվող Դմիտրի Կոնովալովին եւ Վլադիսլավ Կովալեւին դատապարտել է գնդակահարության: Կոնովալովը մեղավոր է ճանաչվել ապրիլի 11-ին` Անկախության օրը, Մինսկի մետրոյում պայթյուններ իրականացնելու մեջ: Իսկ Կովալեւին դատարանը մեղադրել է Կոնովալովին օգնելու մեջ: Մինսկում մետրոյի պայթյունի հետեւանքով 15 հոգի զոհվել էր, ավելի քան 200-ը տուժել էին:

կարդալ ավելին

Երկրին պարենային ճգնաժամ է սպառնում

29.11.2011

Ըստ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նոր հետազոտության` երկրագնդի հողի մեկ չորրորդը չափազանց դեգրադացվել է, որը մարդկությանը սպառնում է պարենային ճգնաժամով: BBC-ի հաղորդմամբ` ՄԱԿ կատարած հետազոտության մեջ ասվում է, որ Երկիր մոլորակի աճող բնակչության պահանջները բավարարելու համար ագարակատերերը 2050թ. պետք է արտադրեն 70 տոկոսով ավելի շատ պարեն, քան այժմ են արտադրում: ՄԱԿ տվյալներով, սակայն, պարենի այդպիսի …

կարդալ ավելին

Նոր անկումներ

29.11.2011

Միջազգային վարկանիշային «Moody’s» գործակալությունը նախազգուշացրել է, որ Եվրոպայում ճգնաժամի խորացումը սպառնում է եվրոպական բոլոր երկրների վարկանիշի իջեցմանը: Այդ մասին հայտնել է «Reuters» գործակալությունը, ըստ որի, «Moody’s»-ի հիմնական կանխատեսումը մնում է եվրոգոտում մասշտաբային դեֆոլտների բացակայությունը, սակայն նույնիսկ այդ լավատեսական սցենարը հանգեցնելու է վարկանիշների նվազեցմանը: «Moody’s»-ը գտնում է, որ Եվրոպայի քաղաքական գործիչների մոտ եվրոգոտին փրկելու արդյունավետ նախագծի …

կարդալ ավելին

Օրը հայտնի է

26.11.2011

ՌԴ Դաշնային խորհրդի որոշմամբ` ՌԴ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի մարտի 4-ին: «ՌԴ նախագահի ընտրությունների մասին» օրենքի համաձայն` հաջորդ ընտրությունները պետք է կայանան այն նույն ամսի երկրորդ կիրակի օրը, երբ անցկացվել են նախորդ ընտրությունները: Քանի որ վերջին նախագահական ընտրություններն անցկացվել են 2008թ. մարտին, ուստի հաջորդ ընտրությունների օրը պետք է լիներ 2012-ի մարտի 11-ը: Սակայն, …

կարդալ ավելին

Բռնաբարում են օտարերկրացի կանանց

26.11.2011

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել ժամանակավորապես դադարեցնել Եգիպտոս կին լրագրողների գործուղումը, քանի որ Կահիրեում հաճախացել են օտարերկրացի կանանց բռնաբարելու դեպքերը: Ըստ «The Guardian»-ի` նոյեմբերի 24-ին Կահիրեում բռնաբարել են ամերիկյան լրագրողուհի Մոնա ատ Թահավիին: Նրան բռնել են Թահրիրի հրապարակում եւ տարել ոստիկանական բաժանմունք, որտեղ պահել են 12 ժամ: Ազատվելուց հետո 44-ամյա կինը հայտնել է, …

կարդալ ավելին

Պուտինի օրերը հաշված են

24.11.2011

Միխայիլ Սահակաշվիլին Քութաիսում տեղի ունեցած Վրաստանի կառավարության արտագնա նիստի ժամանակ հայտարարել է, որ իր պետությունն առաջիկա 3-5 տարիների ընթացքում կդառնա տարածաշրջանի Սինգապուրը, նոր Հոնկոնգը, զբոսաշրջության եւ տնտեսության կենտրոնը: Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Սահակաշվիլին հայտարարել է նաեւ, թե Վրաստանի բուռն զարգացումը կընթանա Ռուսաստանի համար «ամենասարսափելի սցենարով»: «Դուք տեսա՞ք, թե ինչպես սուլեցին Պուտինին: Դա ավտորիտար Ռուսաստանի վերջի սկիզբն …

կարդալ ավելին

Ներողություն է խնդրել քրդերից

24.11.2011

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ներողություն է խնդրել 1930-ականների վերջերին թուրք զինվորականների կողմից ավելի քան 13.000 քրդերի սպանության համար: BBC-ի փոխանցմամբ` Էրդողանը Թուրքիայի առաջին ղեկավարն է, ով նման քայլ է արել: Ջարդերը տեղի են ունեցել 1936-39թթ., երբ թուրքական բանակը հարձակվել է Դերսիմում ապստամբություն բարձրացրած քրդերի վրա` օգտագործելով ավիացիոն ռումբեր եւ թունավոր գազ: «Եթե կարիք կա պետության …

կարդալ ավելին

Մանդատ չունեն

24.11.2011

ՌԴ Պետական դուման վաղաժամ դադարեցրել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ երկու պատգամավորների` հայազգի Արթուր Չիլինգարովի եւ Ալեքսանդր Չուխրաեւի լիազորությունները: «Ինտերֆաքսի» հաղորդմամբ` նրանք տեղափոխվելու են այլ աշխատանքի: Մասնավորապես Չուխրաեւը նախօրեին նշանակվել է «Աչքի միկրոխիրուրգիա» կլինիկայի ղեկավար, իսկ Արթուր Չիլինգարովը շարունակելու է իր գործունեությունը ՌԴ Դաշնային խորհրդում:

կարդալ ավելին

Վրաստանը` առեւտրի կենտրոն

24.11.2011

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Թբիլիսիում նոր առեւտրի կենտրոնի` «Tbilisi Mall»-ի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը տնտեսական եւ առեւտրային շահավետ հանգույց է դառնում տարածաշրջանի երկրների, մասնավորապես` Ռուսաստանի հարավի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ այլ երկրների համար: Նշենք, որ նորաբաց կենտրոնում խանութները սկսելու են գործել գարնանը: Խանութներից բացի, կենտրոնում լինելու են սրճարան, կինոթատրոն` հինգ ժամանակակից …

կարդալ ավելին

Դեռ չի որոշել

24.11.2011

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի օրերս Մոսկվա կատարած այցելության ընթացքում քննարկվել է նաեւ Երեւան նրա այցի հարցը: Ադրբեջանական լրատվական գործակալությունները` վկայակոչելով Կովկասի մահմեդականների վարչության հաղորդագրությունը, նշում են, թե Փաշազադեն ծանոթացել է Հայաստանի մայրաքաղաքում նոյեմբերի 29-30-ը կայանալիք ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստի ծրագրին: Ըստ այդ ծրագրի` պատրաստված են քառակողմ փաստաթղթերի նախագծեր, որոնք, …

կարդալ ավելին

Թանկ բողոք

24.11.2011

«Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման`սեպտեմբերից սկսված բողոքի ակցիաները հարկատուների «վրա նստել են» շուրջ 13 մլն դոլար: Նման ցուցանիշ է հրապարակել «Associated Press»-ը` ըստ որի, դրանք ուղղվել են ոստիկանների եւ կոմունալ ծառայության աշխատակիցների արտաժամյա աշխատանքի համար կատարված վճարումներին: Երկրի ֆինանսական համակարգի դեմ ուղղված ակցիաներն «ամենաթանկն» են եղել Օքլենդում` 2.4 մլն դոլար, որտեղ մի քանի անգամ տեղի են …

կարդալ ավելին

20 օր էլ, ու պըրծ

24.11.2011

Հունաստանի նոր վարչապետ Լուկաս Պապադիմոսը վստահություն է հայտնել, որ առաջիկայում Եվրամիությունը կհաստատի երկրին նոր վարկ տրամադրելու առաջարկը, քանի որ հույն քաղաքական գործիչները կարող են գրավոր երաշխիքներ տրամադրել բարեփոխումների անցկացման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Եվրամիությունը շաբաթներ առաջ սառեցրել էր Հունաստանին 8 մլրդ եվրոյի վարկ տրամադրելու որոշումը: Միեւնույն ժամանակ, Հունաստանի կառավարությունում ավելի սրվում են հոռետեսական տրամադրությունները, քանի որ …

կարդալ ավելին

Կվաճառի՞

24.11.2011

Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին կկարողանա խուսափել 35% հարկերից, եթե վաճառի ընկերության բաժնետոմսերը: Այս մասին տեղեկացնում է «Bloomberg»-ը: ԱՄՆ օրենսդրության համաձայն` Ջոբսի ժառանգները կարող են վաճառել Apple եւ «Walt Disney» ընկերությունների բաժնեմասերը` չվճարելով 867 մլն դոլար հարկ կապիտալի աճի համար: Հիշեցնենք, որ Ջոբսը տնօրինել է «Walt Disney» ընկերության 138 մլն բաժնետոմսերը, որոնց գինը կազմում է …

կարդալ ավելին

Մեդվեդեւը սպառնացել է ԱՄՆ-ին

24.11.2011

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ԱՄՆ-ին հիշեցրել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) մասին պայմանագրից` Ռուսաստանի դուրս գալու իրավունքի մասին: Ինչպես հաղորդում է ռուսական Rbc.ru կայքը, Մեդվեդեւը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը չհրաժարվի Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու ծրագրից, ապա Ռուսաստանը դուրս կգա ՌՀՍ պայմանագրից եւ կհրաժարվի զինաթափման գործընթացից: «Հաշվի առնելով պաշտպանողական եւ ռազմավարական հարձակողական սպառազինությունների միջեւ …

կարդալ ավելին

Առաջին ատոմակայանը` Վիետնամում

24.11.2011

ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը «Ռոսիյա-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանը ատոմակայանի կառուցման համար Վիետնամին տրամադրելու է 8 միլիոն դոլար վարկ: Ըստ նախագծի` աշխատանքները սկսվելու են 2014 թվականին եւ ավարտվելու են 2020 թվականին:

կարդալ ավելին