Ըստ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նոր հետազոտության` երկրագնդի հողի մեկ չորրորդը չափազանց դեգրադացվել է, որը մարդկությանը սպառնում է պարենային ճգնաժամով: BBC-ի հաղորդմամբ` ՄԱԿ կատարած հետազոտության մեջ ասվում է, որ Երկիր մոլորակի աճող բնակչության պահանջները բավարարելու համար ագարակատերերը 2050թ. պետք է արտադրեն 70 տոկոսով ավելի շատ պարեն, քան այժմ են արտադրում: ՄԱԿ տվյալներով, սակայն, պարենի այդպիսի քանակի հասնելն անհնար է գյուղատնտեսական արտադրանքի անկայունության եւ կլիմայի փոփոխությունների պատճառով: