ՌԴ Դաշնային խորհրդի որոշմամբ` ՌԴ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի մարտի 4-ին: «ՌԴ նախագահի ընտրությունների մասին» օրենքի համաձայն` հաջորդ ընտրությունները պետք է կայանան այն նույն ամսի երկրորդ կիրակի օրը, երբ անցկացվել են նախորդ ընտրությունները: Քանի որ վերջին նախագահական ընտրություններն անցկացվել են 2008թ. մարտին, ուստի հաջորդ ընտրությունների օրը պետք է լիներ 2012-ի մարտի 11-ը: Սակայն, քանի որ այդ օրը հայտարարված է ոչ աշխատանքային` կապված մարտի 8-ի հետ, որոշվել է քվեարկությունն անցկացնել մարտի 4-ին: