Գնդակահարության են դատապարտել

01/12/2011

Բելառուսի Գերագույն դատարանը երեկ Մինսկի մետրոյում ահաբեկչության մեջ մեղադրվող Դմիտրի Կոնովալովին եւ Վլադիսլավ Կովալեւին դատապարտել է գնդակահարության: Կոնովալովը մեղավոր է ճանաչվել ապրիլի 11-ին` Անկախության օրը, Մինսկի մետրոյում պայթյուններ իրականացնելու մեջ: Իսկ Կովալեւին դատարանը մեղադրել է Կոնովալովին օգնելու մեջ: Մինսկում մետրոյի պայթյունի հետեւանքով 15 հոգի զոհվել էր, ավելի քան 200-ը տուժել էին: