Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Ֆրանսիայից նախկին համանախագահ Բեռնար Ֆասյեին եւ այդ երկրի նոր համանախագահ Ժակ Ֆորին, ինչպես նաեւ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա իրավիճակը, դրա հեռանկարների շուրջ կարծիքներ են փոխանակվել: