Պուտինի օրերը հաշված են

24/11/2011

Միխայիլ Սահակաշվիլին Քութաիսում տեղի ունեցած Վրաստանի կառավարության արտագնա նիստի ժամանակ հայտարարել է, որ իր պետությունն առաջիկա 3-5 տարիների ընթացքում կդառնա տարածաշրջանի Սինգապուրը, նոր Հոնկոնգը, զբոսաշրջության եւ տնտեսության կենտրոնը: Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Սահակաշվիլին հայտարարել է նաեւ, թե Վրաստանի բուռն զարգացումը կընթանա Ռուսաստանի համար «ամենասարսափելի սցենարով»: «Դուք տեսա՞ք, թե ինչպես սուլեցին Պուտինին: Դա ավտորիտար Ռուսաստանի վերջի սկիզբն է: Ես համոզված եմ, որ նրա օրերը հաշված են»,- հայտարարել է Սահակաշվիլին` հիշեցնելով «Օլիմպիյսկի» մարզադահլիճում օրերս տեղի ունեցած միջադեպը, երբ Վլադիմիր Պուտինը հաղթող մարզիկին շնորհավորելու համար ռինգ էր բարձրացել ու արժանացել երկրպագուների սուլոցներին: