Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ներողություն է խնդրել 1930-ականների վերջերին թուրք զինվորականների կողմից ավելի քան 13.000 քրդերի սպանության համար: BBC-ի փոխանցմամբ` Էրդողանը Թուրքիայի առաջին ղեկավարն է, ով նման քայլ է արել: Ջարդերը տեղի են ունեցել 1936-39թթ., երբ թուրքական բանակը հարձակվել է Դերսիմում ապստամբություն բարձրացրած քրդերի վրա` օգտագործելով ավիացիոն ռումբեր եւ թունավոր գազ: «Եթե կարիք կա պետության անունից ներողություն խնդրելու, եթե գրքերում կա նման պրակտիկա, ապա ես ներողություն կխնդրեի եւ ներողություն եմ խնդրում»,- Անկարայում կուսակցական պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Էրդողանը: Ըստ BBC-ի` շատ մութ էջեր կան Թուրքիայի պատմության մեջ, որոնք փակ են մնացել երկրի քաղաքացիների համար, սակայն այժմ վարչապետը բացել է դրանցից մեկը` Թուրքիայի պետության անունից ներողություն խնդրելով: