աշխարհ

Անձամբ է գնացել ԿԸՀ

20.10.2011

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը ՌԴ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հանձնել է ՌԴ Պետդումայի պատգամավորի թեկնածուի հավաստագիր: Սա առաջին դեպքն է, որ կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնողն անձամբ է ներկայանում ԿԸՀ` գրանցվելու համար: «Ես եկել եմ այստեղ ոչ միայն որպես «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակը գլխավորող անձ` արարողությանը մասնակցելու համար, այլ ցանկանում եմ ընդգծել, …

կարդալ ավելին

Էլի սեքս սկանդալում

18.10.2011

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը ստիպված է նոր վկայություն տալ Ոստիկանությունում: Այս անգամ նրա անունը շոշափվել է Ֆրանսիայի հյուսիսում` Լիլում գործող էլիտար մարմնավաճառների ընդհատակյա բիզնեսի հետաքննության շրջանակում: Ֆրանսիական մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ մարմնավաճառների ծառայություններից օգտվել է նաեւ Ստրոս-Կանը: Վերջինիս փաստաբան Անրի Լենկլերը «Reuters»-ին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՀ նախկին …

կարդալ ավելին

Արձանի մոտ

18.10.2011

Նախօրեին Վաշինգտոնում հանդիսավոր պայմաններում բացվել է Մարտին Լյութեր Քինգի հուշարձանը: Աֆրոամերիկացիների իրավունքների համար պայքարի առաջամարտիկի հուշարձանի բացմանը ներկա է եղել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

կարդալ ավելին

Լուրջ բարդություններ

18.10.2011

«Ես երբեք չեմ քննադատել պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքականությունը: Ես պարզապես զգուշացնում էի, որ պաշտոնական Բաքվի մոտ բացակայում են արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչն էլ լուրջ բարդություններ է առաջացնելու: Ցավով նշում եմ, որ հենց այդպես էլ եղել է»,- ռուսական «Regnum» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ, Բաքվի Արեւելք-Արեւմուտք հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արասթուն Օրուջլուն` ավելացնելով. «Պաշտոնական …

կարդալ ավելին

Սարկոզիի մրցակիցը

18.10.2011

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունն ընտրել է 2012 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածուին, ով հաջորդ տարվա գարնանը նախանշված ընտրություններում լինելու է երկրի գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի հիմնական մրցակիցը: Նախօրեին անցկացված փրայմերիզի արդյունքներով` Սոցիալիստական կուսակցության թեկնածուն դարձել է կուսակցության նախկին առաջնորդ Ֆրանսուա Հոլանդը: Նա երկրորդ փուլի ժամանակ հավաքել է մոտ 3 միլիոն սոցիալիստ ընտրողների ձայների ավելի քան 50%-ը: …

կարդալ ավելին

Օրինականացնել մարիխուանան

18.10.2011

Կալիֆոռնիա նահանգի բժիշկների կենտրոնական ասոցիացիան կոչ է արել օրինականացնել մարիխուանայի օգտագործումը` միաժամանակ ընդգծելով, որ մինչ օրս դրա բժշկական հատկությունները լավ ապացուցված չեն: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը: Ասոցիացիայի բժիշկները հայտարարել են, որ մարիխուանայի օգտագործման քաղաքականության փոփոխությունը կօգնի բացահայտել դրա նոր հատկություններն ու որակները: «Մենք կարող ենք ուսումնասիրել միայն այն, ինչ թույլատրվում է, իսկ մարիխուանայի օրինականացումը …

կարդալ ավելին

Ալիեւը սպասում է Պուտինին

18.10.2011

«Մինչ օրս հավատում ենք, որ ղարաբաղյան խնդիրը կարելի է կարգավորել խաղաղ ճանապարհով»,- արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Հայկական զինված ուժերը պետք է դուրս գան ադրբեջանական բոլոր տարածքներից, իսկ ադրբեջանցիներն էլ պետք է իրավունք ունենան վերադառնալու …

կարդալ ավելին

Կառաջադրվի նոյեմբերի 27-ին

13.10.2011

Նոյեմբերի 27-ին նախատեսված է Ռուսաստանի իշխող` «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի երկրորդ մասը, որտեղ Պուտինը պաշտոնապես առաջադրվելու է նախագահի թեկնածու: Այս մասին երեկ տեղեկացրել է «ՌԻԱ-Նովոստին»: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2012թ. մարտի 12-ին:

կարդալ ավելին

ԱՄՆ-ը մեղադրում է

13.10.2011

«Reuters» գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեղադրել է իրանական մասնավոր «Mahan Air» ավիաընկերությանը` Սաուդյան Արաբիայի դեսպանի վրա մահափորձ կազմակերպող իրանական հատուկ ծառայություններին տրանսպորտային եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ: Նախարարության հայտարարության համաձայն`«Mahan Air» ընկերությունը մշտապես նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերել իսլամական հեղափոխության պահակախմբի ստորաբաժանմանը, որի գործակալներից մեկը կասկածվում է Ղուլամ Շակուրիի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ:

կարդալ ավելին

Քլինթոնը հեռանալո՞ւ է

13.10.2011

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, թե նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մտադիր է հեռանալ իր պաշտոնից: «Associated Press»-ի փոխանցմամբ` 64-ամյա Քլինթոնը հայտարարել է, թե այլեւս իրեն չի հետաքրքրում աշխատանքը, եւ, որ հակված է վերադառնալ սովորական կյանքին:

կարդալ ավելին

Պահանջում են ձերբակալել Բուշին

13.10.2011

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Կանադայի իշխանություններից պահանջում է ձերբակալել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին, ով հոկտեմբերի 20-ին նախատեսում է այդ երկիր ժամանել: Իրավապաշտպան կազմակերպությունը Ջորջ Բուշ-կրտսերին մեղադրում է մի շարք հանցագործությունների, մասնավորապես, խոշտանգումների մեջ: Նրանց պնդմամբ` իշխանության ղեկին եղած ժամանակ Բուշը հրահանգել է խոշտանգումների ենթարկել ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվող անձանց:

կարդալ ավելին

Պուտինը տարակուսած է

13.10.2011

Երեքշաբթի օրը Կիեւում հնչած դատավճիռն այն եզակի դեպքերից է, երբ պաշտոնական Ռուսաստանն ու Արեւմուտքը միակարծիք են, եւ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դատավճռի դեմ կոշտ հայտարարությունները հնչում են թե՛ Բրյուսելից, թե՛ Մոսկվայից: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Կիեւի Պեչորսկի դատարանը Յուլյա Տիմոշենկոյին դատապարտեց 7 տարվա անազատության: ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը Պեկինում հայտարարել է, թե …

կարդալ ավելին

Աբրամովիչը` Պուտինի «մա՞րդ»

13.10.2011

Ռուսաստանի նախկին օլիգարխ Բորիս Բերեզովսկին անգլիական «Չելսի» ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին մեղադրում է իր վստահությունը չարաշահելու եւ պայմանագրերի պայմանները խախտելու մեջ: Բերեզովսկին, Լոնդոնի առեւտրային դատարանում, Աբրամովիչից պահանջել է ավելի քան 6 մլրդ դոլար` նրան անվանելով «բանդիտ»: Դատարանի դահլիճում Բերեզովսկին հայտարարել է, որ Աբրամովիչը 2000թ. պարտադրել է իրական գնից անհամեմատ ցածր գնով իրեն վաճառել նավթային «Սիբնեֆտ» …

կարդալ ավելին

«Ձեռքի հետ» այց էր

13.10.2011

Վրաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Լելիկո Ջափարիձեն` անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի տարածաշրջան կատարած այցին, ասել է, որ Վրաստանի իշխանությունները չպետք է գերագնահատեն Սարկոզիի այցի նշանակությունը։ «Սարկոզին Վրաստանին ընդամենը 2,5 ժամ հատկացրեց, Վրաստան կատարած նրա այցը հենց այնպես, «ձեռքի հետ» այց էր»,- ասել է նա: Georgiatimes.info կայքի հաղորդմամբ` Ջափարիձեն ասել է, որ Սարկոզին մեծ կարեւորություն …

կարդալ ավելին

Միայն մատնահետք թողնելուց հետո

13.10.2011

Այսուհետ հյուսիսաֆրիկյան երկրների քաղաքացիները Շենգենյան այցագիր կարող են ստանալ միայն մատնահետքեր թողնելուց հետո: Երկու տարվա ընթացքում նոր պահանջը կտարածվի Շենգենի մեջ մտնող բոլոր երկրների վրա: Այս մասին հաղորդվում է Եվրահանձնաժողովի կայքում: Մատնահետքերը հավաքվում են նոր ինֆորմացիոն վիզային համակարգի` VIS-ի համար: Նոր համակարգը թույլ կտա արագացնել այցագրերի հայտերի մշակման գործընթացը: Բացի այդ, VIS համակարգի օգնությամբ հյուպատոսությունները …

կարդալ ավելին

Ընդդեմ միլիարդատիրոջ

13.10.2011

Վրաց միլիարդատեր եւ նորաթուխ ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլին այլեւս Վրաստանի քաղաքացի չէ: Վրաստանի ամենահարուստ գործարարը, ով ընդամենը 10 օր առաջ էր հայտարարել, թե պատրաստվում է սեփական կուսակցությունը հիմնել եւ պայքարել առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն կազմելու համար, երեքշաբթի երեկոյան զրկվել է վրացական անձնագրից: Պատճառը այլ երկրի` Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալն էր: «2004թ., երբ Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիություն է ստացել, …

կարդալ ավելին

Էշթոնը մտահոգված է

13.10.2011

Ադրբեջանական «Salam News» գործակալության փոխանցմամբ` ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում խաղաղ ցուցարարներին ազատազրկելու կապակցությամբ: Էշթոնի խոսքով` չնայած այս տարի արված ԵՄ-ի բազմաթիվ հայտարարություններին` հոկտեմբերի 10-ին եւս չորս խաղաղ ցուցարար ազատազրկման դատապարտվեց, ինչի արդյունքում դատապարտված ցուցարարների թիվը հասավ 14-ի. «ԵՄ-ն վերահաստատում է հիմնական ազատությունների ապահովմանն իր …

կարդալ ավելին

Քլինթոնը գնալու է Թուրքիա

06.10.2011

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նոյեմբերի 2-ին մեկնելու է Թուրքիա: Այցի շրջանակում Հ. Քլինթոնը մասնակցելու է Աֆղանստանի խնդիրներին նվիրված համաժողովին։ Թուրքական «Վաթան» օրաթերթի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարների հետ: Սպասվում են հանդիպումներ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Թուրքական մեկ այլ` «Medyarazzi» կայքի փոխանցմամբ` …

կարդալ ավելին

Ո՞վ է նա, ո՞վ է նա

06.10.2011

Գործարար եւ մեկենաս Բիդզին Իվանիշվիլին մտադիր է ստեղծել քաղաքական կուսակցություն` Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Online»-ը` վկայակոչելով «Պոլիտրա-TV»-ին: «Ես որոշել եմ ստեղծել քաղաքական կուսակցություն եւ մասնակցել 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին»,- ասված է Բիդզին Իվանիշվիլիի հայտարարության մեջ: Պարբերականն ընդգծում է, որ մինչ այժմ Բիդզին Իվանիշվիլին գրեթե չի հայտնվել մարդկանց շրջանում։ «Շատ …

կարդալ ավելին

Վերշբոուն բացառում է

06.10.2011

Ադրբեջանական 1news.az-ին տված հարցազրույցում ԱՄՆ պաշտպանության նախարարի` միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն ասել է, թե ԱՄՆ-ը գործադրում է բոլոր ջանքերը` վստահ լինելու համար, որ Ադրբեջանի հետ պաշտպանության ոլորտում փոխգործողությունը նպաստում է տարածաշրջանում կայունությանը եւ չի վտանգում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման մշակման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ կառավարությունը սատարում է ԵԱՀԿ …

կարդալ ավելին