Միայն մատնահետք թողնելուց հետո

13/10/2011

Այսուհետ հյուսիսաֆրիկյան երկրների քաղաքացիները Շենգենյան այցագիր կարող են ստանալ միայն մատնահետքեր թողնելուց հետո: Երկու տարվա ընթացքում նոր պահանջը կտարածվի Շենգենի մեջ մտնող բոլոր երկրների վրա: Այս մասին հաղորդվում է Եվրահանձնաժողովի կայքում: Մատնահետքերը հավաքվում են նոր ինֆորմացիոն վիզային համակարգի` VIS-ի համար: Նոր համակարգը թույլ կտա արագացնել այցագրերի հայտերի մշակման գործընթացը: Բացի այդ, VIS համակարգի օգնությամբ հյուպատոսությունները կարող են արագ տեղեկություն ստանալ այն մասին, թե երբ եւ որտեղ է քաղաքացին նախորդ անգամ այցագիր ստացել: Եվրամիության ներկայացուցիչների խոսքով` մատնահետքերը թույլ կտան նաեւ պայքարել «անձնագրերի վարձույթի» փորձի դեմ, որը հաճախ օգտագործում են ասիական երկրների քաղաքացիները: