Էշթոնը մտահոգված է

13/10/2011

Ադրբեջանական «Salam News» գործակալության փոխանցմամբ` ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում խաղաղ ցուցարարներին ազատազրկելու կապակցությամբ: Էշթոնի խոսքով` չնայած այս տարի արված ԵՄ-ի բազմաթիվ հայտարարություններին` հոկտեմբերի 10-ին եւս չորս խաղաղ ցուցարար ազատազրկման դատապարտվեց, ինչի արդյունքում դատապարտված ցուցարարների թիվը հասավ 14-ի. «ԵՄ-ն վերահաստատում է հիմնական ազատությունների ապահովմանն իր կարեւորություն տալը: Դրանում ներառվում է նաեւ իր գործընկեր երկրներում ազատ արտահայտվելու ու ազատ հանրահավաքներ անցկացնելու ապահովումը»,- ասել է նա: Էշթոնը վերստին Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապահովել արդար, թափանցիկ բողոքարկման գործընթաց` ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է ժողովրդավարական բարեփոխումների հարցում աջակցել Ադրբեջանին: