Վրաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Լելիկո Ջափարիձեն` անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի տարածաշրջան կատարած այցին, ասել է, որ Վրաստանի իշխանությունները չպետք է գերագնահատեն Սարկոզիի այցի նշանակությունը։ «Սարկոզին Վրաստանին ընդամենը 2,5 ժամ հատկացրեց, Վրաստան կատարած նրա այցը հենց այնպես, «ձեռքի հետ» այց էր»,- ասել է նա: Georgiatimes.info կայքի հաղորդմամբ` Ջափարիձեն ասել է, որ Սարկոզին մեծ կարեւորություն է տվել հատկապես Հայաստան կատարելիք այցին, քանի որ նրա համար շատ կարեւոր է Ֆրանսիայի հայ համայնքի աջակցությունը: «Ավելին, նա իր հետ բերել էր հայտնի երգիչ Շառլ Ազնավուրին: Ֆրանսիայի հայ համայնքը շատ ուժեղ է, եւ Սարկոզիին պետք է նրա աջակցությունը»,- ասել է Ջափարիձեն: